Նորություններ

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության շնորհիվ կյանքի կոչված «Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը դրա կանխարգելման համար» ծրագրի շրջանակում՝ սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրականացավ «Երջանիկ ընտանիքի գաղտնիքները» թեմայի շուրջ բանախոսություն: Բանախոսն էր Գեղարքունիքի թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը:

Tsovinar_Round-Table-1

Միջոցառումը նախատեսված էր քահանայի հովվության ներքո գտնվող համայնքի մոտ 20 մասնակիցների համար: Սակայն ընթացքում ՝մի ջոցառման մասնակցիների թիվը հասավ մոտ 40 ի՝ պահպանելով համավարակից պաշտպանվելու համար նախատեսված կանոնները, առնվազն 10 անձ էլ` բանախոսությանը հետևեց եկեղեցու բակից:

Բանախոսությունը սկսվեց Տերունական աղոթքով և ավարտվեց ընտանիքի պահպանությանը նվիրված աղոթքով: Քահանայի խոսքը համեմված էր հայ ավանդական և Աստվածաշնչային պատգամներով, որի գլխավոր նպատակը սիրո, նվիրումի վեհ գաղափարների սերմանումն ու Աստվածահաճո ապրելակերպի ուսուցումն էր:

Tsovinar_Round-Table-2

Բանախոսությունը հագեցած էր երկխոսություններով, որոնց ընթացքում Տեր Հայրը վեր էր հանում մասնակիցներին հուզող հարցերն ու տալիս համապատասխան խորհուրդներն ու ստույգ պատասխանները:

Մասնակիցների շարքում էին երիտասարդ տղաներ և աղջիկներից, ամուսնությանը պատրաստվող զույգերից, ինչպես նաև հայրերից ու մայրերից: Մասնակիցները շատ կարևորեցին նաև հետագայում նման թեմաների շուրջ կազմակերպված միջոցառումների իրականացումը` առանձնացնելով հատկապես «Երեխաների դաստիարակության ճշմարիտ հիմքերը», «Ամուսնության ավանդական արժեքները» թեմաներին անդրադառնալու անհրաժեշտությունը ներկայիս հասարակության մեջ:

Tsovinar_Round-Table-3

Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար, որպեսզի նրանք իրականացնեն ընտանիքում բռնության առաջնային կանխարգելում` բարձրացնելով մարդկանց իրազեկությունը համայնքներում և ՀՀ բանակում, ինչպես նաև տրամադրելով անհատական, զույգի և ընտանեկան խորհրդատվություն:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436