Նորություններ

Մասնագիտական աճի ևս մեկ հնարավորություն: Մեկնարկել է «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչով նախատեսված Սոցիալական մեդիա մարքեթինգի դասընթացը: Նպատակը փախստական և տեղացի երիտասարդներին Հայաստանի աշխատանքային շուկայում պահանջված գիտելիքներ և հմտություններ տրամադրելն է՝ վերջիններիս մրցունակությունը բարձրացնելու համար:

Նշենք, որ դասընթացն ընտրվել է երիտասարդների շրջանում անցկացված հարցումների արդյունքում՝ հաշվի առնելով դրա պահանջարկն ու առկա աշխատատեղերի քանակը: Տարբեր ուսումնական կենտրոններից ստացված գնառաջարկների արդյունքում ընտրվեց ոլորտում մեծ փորձ ունեցող Business Development Group կազմակերպությունը, որն էլ իրականացնում է դասընթացները:

Դասընթացի մասնակիցները ծանոթանում են թվային մարքեթինգի հասկացությանը, նպատակներին, սովորում քոնթենթ ռազմավարություն և վաճառքի մոդելներ մշակել, սոցցանցերում վիզուալիզացիայի գործիքներ կիրառել: Նրանց ուսուցանվում է ինչպես տարբեր սոցցանցերում անձնական էջեր և խմբեր արդյունավետորեն վարելու հմտություններ, այնպես էլ բիզնես էջեր վարելու նրբություններ:


Ընտրված 20 մասնակիցներից առաջին 10-ի հետ դասընթացները մեկնարկեցին մայիսի 11-ին: Մյուս 10 մասնակիցների հետ դասընթացը նախատեսվում է մեկնարկել հուլիս ամսին:

Հետագա դասընթացների ընթացքում SMM դասընթացի մասնակիցները կծանոթանան սոցցանցային էջերի զարգացման գործիքներին, գովազդների կառավարման մոտեցումներին ու առաջխաղացման ռազմավարություններին:


Դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձնեն, իսկ այն հաջողությամբ հանձնածները հավաստագրեր կստանան: Վստահ ենք, որ սա մասնակիցներին թույլ կտա մրցունակ մասնագետներ դառնալ, ավելի վստահ քայլեր կատարել հայաստանյան աշխատաշուկայում ու գտնել իրենց երազանքի աշխատանքը:

 

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին՝ նպատակ ունենալով զարգացնել սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի խոցելի խմբում գտնվող երիտասարդների կարողություններն ու հմտությունները՝ դասընթացների, ուսանողական կրթաթոշակների և մասնագիտական պրակտիկաների միջոցով:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436