Նորություններ

Նոյեմբերի 7–ին ՀԱԵ Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում և Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում 43 երիտասարդների հետ կազմակերպվեց ֆոկուս խմբային քննարկում: Հանդիպումը վարեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս դոկտոր Խաչիկ Գալստյանը:


Մասնակիցները ներկայացրեցին իրենց ընկալումները կոնֆլիկտների և դրանց փոխակերպման ուղիների վերաբերյալ՝ նկարների, խմբային աշխատանքների և ընդհանուր քննարկման միջոցով: Վերհանվեցին նաև մասնակիցների առանջահերթ կարիքները կոնֆլիկտի փոխակերպման շրջանակներում՝ ծրագրի շրջանակներում կրթական ծրագիր մշակելու նպատակով: Հանդիպման ավարտին մասնակիցները հետաքրքրություն հայտնեցին կոնֆլիկտների փոխակերպման վերաբերյալ նախատեսվող դասընթացին մասնակցելու և իրենց գիտելիքները այս ոլորտում հարստացնելու հանդեպ: Դասընթացն իրականացել է «Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միություն» (HEKS EPER) հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Խաղաղության ձայնը» ծրագրի շրջանակում:

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper