Նորություններ

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր

Վերջնաժամկետ՝ հունիսի 15, 2021թ.

Ծրագրի մասին
«ՀԱԼԷՊ» ՀԿ-ը ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում հայտարարում է մասնագիտական վճարովի պրակտիկայի ծրագիր ՀՀ բուհերում սովորող՝ մերձավորարևելյան երկրներից ՀՀ-ում ապաստան գտած փախստականների, Արցախից տեղահանված երիտասարդների և տեղացի ուսանողների կամ շրջանավարտների համար: Պրակտիկան աշխատանքային փորձ ձեռքբերելու լավ հնարավորություն է նրանց համար, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել աշխատանքային փորձի բացակայության պատճառով և ցանկանում են գործնական գիտելիքներ ստանալ ու բարելավել իրենց մասնագիտական հմտությունները:

Փորձնակները 2-ամսյա վճարովի պրակտիկայի (երկարաձգման հնարավորությամբ) կանցնեն հայկական առաջատար ընկերություններում և կազմակերպություններում, ինչը թույլ կտա հեշտությամբ աշխատանք գտնել ապագայում:

 

Ծրագրին կարող են դիմել.


ՀՀ բուհերում սովորող 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանողները,
հայաստանյան (նաև Արցախի) բուհերից բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական աստիճան ունեցող 20-ից 25 տարեկան երիտասարդները (վերջին որակավորումը պետք է ձեռքբերված լինի վերջին 18 ամիսների ընթացքում),
երիտասարդներն, ովքեր չունեն աշխատանքային փորձ իրենց մասնագիտական ոլորտում կամ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ (մինչև 6 ամիս):


Ընտրության չափանիշներ՝
գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ,
ՄՈԳ՝ առնվազն 3.2՝ 4.0-ից, 16՝ 20-ից, 8՝ 10-ից կամ 80՝ 100-ից,
շաբաթական 15-20 ժամ հասանելիություն,
նախաձեռնողականություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն,
դիմած և ցանկալի հաստիքների համապատասխանություն ստացած կրթությանը:


Փոխհատուցում
Ընտրվելու դեպքում մասնակիցները երկամսյա պրակտիկա կանցնեն իրենց նախընտրած կառույցում և կստանան ամսական 50,000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում:

Դիմելու ընթացակարգ
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով https://forms.gle/wjvdCQGho5monvyd7 և լրացնել հայտադիմումի ձևաթղթի բոլոր դաշտերը՝ կցելով պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ անձնագրի պատճենը, տեղեկանք համալսարանից, գնահատականների մասին տեղեկանք կամ դիպլոմի միջուկ, մոտիվացիոն նամակ հայերեն կամ անգլերեն լեզուներով, CV/ Պորտֆոլիո՝ (PDF) ձևաչափով:

 

Թերի փաստաթղթերի դեպքում հայտերը չեն դիտարկվի: Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով: Դիմելու վերջնաժամկետը 2021թ. հունիսի 15-ն է:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ նամակ ուղարկելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին, կամ զանգահարելով 098-54-53-61 հեռախոսահամարին:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436