Նորություններ

«Արձագանքում COVID -19-ին Վանաձորում» ծրագրի շրջանակում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցներն այցելեցին Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Եկեղեցի՝ մարդասիրական օգնության բաշխման գործնթացը դիտարկելու նպատակով:
Ծրագրի նպատակն է՝ կորոնավիրուսի նկատմամբ մարդկանց և համայնքների պատրաստվածության բարձրացումը և կայունության ամրապնդումը, վարակիչ հիվանդության հետագա տարածման կանխարգելումը: Համայնքներին հասանելի կդառնան կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաներ, սննդամթերք կտրամադրվի դրա կարիքն ունեցողներին:

10 Vanadzor Humanitarian Aid ART


Մարդասիրական օգնության տրամադրումն իրականացրեցին Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի՝Վանաձորի սոցիալական կենտրոնի աշխատակիցները և հոգևորականները: Մադասիրական օգնությունը տրամադրվում էր կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարի բոլոր կանոնների պահպանմամբ: Տրամադրվեց 105,5 փաթեթ՝ 26 ընտանիքների (126 շահառուների, որից 41-ը անչափահաս երեխաներ) համար: Օգնությունը տրամադրվեց յուրաքանչյուր ընտանիքից մեկական անդամի: Նախատեսվում է բաժանել 294 փաթեթ՝ Վանաձորում և հարակից գյուղերում բնակվող մոտ 50 ընտանիքի: Ծրագրում ներառվել են նաև Արցախյան պատերազմի պատճառով Հայաստան տեղահանված ընտանիքներ:

  • Print
  • Email
  • Media

Media

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436