Նորություններ

Սոնա Չովուշյանը և Ֆլորա Միրզախանյանը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներ են, ովքեր իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են ՀՀ Վարչապետի աշխատակազմում՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում:


Սոնան Արմավիրի մարզից է, համալսարանում ուսանում է Թարգմանչության և միջմշակութային հաղորդակցության բաժնում, մեծ հետաքրքրություն ունի լեզուների նկատմամբ. տիրապետում է ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին: Սոնան ունի կամավորական աշխատանքի հարուստ փորձ, մասնակցել է թարգմանչական և կազմակերպչական տարբեր աշխատանքների, այդ թվում նաև մաս կազմել Էրազմուս+ -ի թրեյնինգներին:


Սոնա Չովուշյան. «Լինելով ակտիվ մարդ՝ միշտ ցանկացել եմ ուսմանս զուգընթաց մասնակցել տարբեր ծրագրերի, փորձել ինձ տարբեր ոլորտներում և գտնել իմ մասնագիտությանը համապատասխան աշխատանք կամ պրակտիկա։ Սակայն, համալսարանական տարիներից, բավականին բարդ է գտնել մասնագիտական աճի հեռանկար տվող աշխատանք։ Հատկապես այժմ այդ դժվարությունները կրկնապատկվել են՝ կապված համավարակի պատճառով առաջացած խնդիրների և սահամանափակումների հետ։ Մեկ ամիս առաջ ինձ ընձեռվեց հիանալի հնարավորություն պրակտիկա անցնել ՀՀ Կառավարությունում՝ Վարչապետի աշխատակազմում։ Արդեն մեկ ամիս է՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շնորհիվ պրակտիկա եմ անցնում Աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, որտեղ մասնակցում եմ տարաբնույթ աշխատանքների, կատարում նախարարների ելույթների սղագրություններ, ուսումնասիրում օտարերկրյա լրատվամիջոցների վերլուծություններ, իրականացնում հետազոտություններ, մասնակցում հաղորդաշարերի նկարահանումներին և այլն:


Այս մեկ ամիսը ինձ տվեց հիանալի փորձ աշխատել լավ թիմի հետ, ունենալ փորձառու ավագ ընկերներ, և իհարկե, աշխատել և բացահայտել ինքս ինձ։ Համոզված եմ, որ հաջորդ ամիսներն էլ ավելի կօգնեն մասնագիտանալ և ձեռք բերել բազում գիտելիքներ»։


Ֆլորա Միրզախանյանը ք. Երևանից է, այս տարի ավարտել է Քաղաքագիտություն բաժինը, տիրապետում է մի քանի լեզուների, հանդիսանում է «ՄԻՏՔ» կրթական- երիտասարդական նախաձեռնության ՀԿ անդամ: Ֆլորան ուսմանը զուգընթաց մասնակցել է արտահամալսարանական մի շարք դասընթացների՝ ժողովրդավարության, մեդիագրագիտության, ինչպես նաև ԵՄ արժեքներին, մարդու իրավունքներին առնչվող թեմաների շուրջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:


Ֆլորա Միրզախանյան. «Մեկ ամիս առաջ ավարտելով բակալավրը՝ որոշեցի զբաղվել մասնագիտական գործունեությամբ և աշխատանք գտնել, սակայն բախվեցի մի իրականության. գրեթե բոլոր վայրերում պահանջում էին աշխատանքային փորձի առկայություն: Այո, աշխատանքային փորձը կարևոր է, սակայն, եթե ոչ մեկ չի տալիս աշխատելու հնարավորություն, ապա ինչպե՞ս ձեռք բերել այդ փորձը:


Բարեբախտաբար տեղեկացա «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մասին, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին մասնագիտական վճարովի պրակտիկա անցնել: Մեկ ամսվա ընթացքում արդեն հասցրել եմ մի շարք հմտություններ ձեռք բերել, որոնք վստահ եմ պետք կգան հետագա գործունեությանս ընթացքում, իսկ այստեղ ձեռք բերած աշխատանքային փորձս կօգնի այլ աշխատանքների անցնել»:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ`կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:

 

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436