Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Հալեպ» ԲՀԿ և Արտ հաուս ուսումնական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ, ազդարարեց նոր ծրագրի մեկնարկը: Կլոր սեղանը Հայաստանում շարունակում է կազմակերպել վարսահարդարների, ոճաբանների, մատնահարդարների, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման և կարի մասնագիտական դասընթացներ սիրիահայ փախստականների համար: Կլոր սեղանի, «Հալեպ» ՀԿ-ի և Արտ հաուս ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները ողջունեցին 35 սիրիահայերի՝ հայտարարելով ծրագրի մեկնարկը:

Մասնագետները նրանց ներկայացրեցին ծրագրի նպատակը՝ կարևորելով արհեստներ սովորելու անհրաժեշտությունը, քանի որ աշխատանքի հնարավորությունը մեծ խնդիր է Հայաստանում, հատկապես կանանց և երիտասարդների համար: Առաջարկվող ծրագիրը կնպաստի առավել անօգնական և տուժած փախստական ընտանիքների խոցելիության նվազեցմանը, ինչպես նաև` հզորացմանը:

Աշխատուժի զարգացման այս նախաձեռնությունը կնպաստի բարելավելու սիրիահայերի կենսապայմանները և կխթանի նրանց ինտեգրումը Հայաստանում՝ լավացնելով ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները` արժանապատվորեն ապրելու Հայաստանում: Դասընթացները կանցկացվեն հատկապես կանանց և երիտասարդների, որոնք չեն աշխատել Սիրիայում:

Ծրագրի կարևորագույն խնդիրներից է սոցիալ-հոգեբանական աջակցությունը: Այն կիրականացնի Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը՝ Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում՝ առավել տուժած փախստականների համար:

Սոցիալ-հոգեբանական աջակցությունը կնպաստի շահառուների բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը և հզորացմանը: Սոցիալ-հոգեբանական խմբային հանդիպումներն անցկացվում են շաբաթական գրաֆիկով:

 

 

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper