Նորություններ

Տեխնիկական առաջադրանք
Համայնքների մասնակցային կարիքների գնահատում
(սոցիալական կենտրոնների համար՝ իրենց կողմից սպասարկվող համայնքների վերաբերյալ)

Աշխատանքի անվանումը՝ Համայնքային մասնակցային գնահատման խորհրդատու
Ծրագրի անվանումը՝ Աջակցություն ՀԱԵ թեմերին կից գործող սոցիալական և կրթական կենտրոններին՝ կայունության պլանների ձևավորման գործընթացոմ
Կազմակերպություն՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ
Աշխատանքի աշխարհագրություն՝ ՀՀ Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Տավուշ մարզեր
Տևողություն՝ 2019թ. փետրվարի 10-ից մարտի 31
Դիմելու վերջնաժամկետ՝ 2019թ. փետրվարի 5

Աշխատանքի իրականացման համատեքստը
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) ակտիվորեն համագործակցում է Եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ՝ երկրում աղքատությունը նվազեցնելու, կայուն համայնքային զարգացման ուղղություններով: ՀԿՍ-ն իր գործունեությունն իրականացնում է չորս հիմնական ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում ու դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն ու հաշտեցում, օգնություն արտակարգ իրավիճակներում:
Համապարփակ համայնքային զարգացման ծրագրով ՀԿՍ-ն աջակցում է թեմապատկան տասը կենտրոնների, նրանց ծրագրերին տրամադրում ֆինանսավորում և նպաստում է կարողությունների զարգացմանը` բնակչությանը բազմաբնույթ ծառայություններ մատուցելու նպատակով: Կենտրոնները գործում են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում (Աշտարակ, Գայ, Գավառ, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Վարդենիս, Ջրվեժ, Սաղմոսավան և Քարակերտ համայնքներ):
Կենտրոնները ծավալում են կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգևոր-մշակութային գործունեություն և տարբեր ծառայություններ են մատուցում սոցիալապես անապահով ընտանիքներին ու խոցելի խմբերին: Կենտրոնները հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների, միայնակ կանանց, տարեցների և հատուկ կարիքներով անձանց հետ աշխատանքին:

Նպատակը
Համայնքային կարիքների գնահատման այս ուսումնասիրությունն իրականացվում է ՀԿՍ նախաձեռնությամբ՝ ՀԱԵ թեմերին կից գործող սոցիալական և սոցիալ-կրթական կենտրոնների ծրագրային աշխատանքը համայնքներում առավել արդյունավետ պլանավորելու նպատակով։


Խնդիրները
1. Վեր հանել համայնքում առաջնային սոցիալական կարիքները՝ մասնավորապես սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության, կրթական և մասնագիտական վերապատրաստման ոլորտում:
2. Ուսումնասիրել եկամուտի գոյացման ներուժային հնարավորությունները՝ մասնավորապես՝ երիտասարդների և խոցելի խմբերին պատկանող կանանց ու տղամարդկանց համար։
3. Նույնականացնել խոցելի խմբերին պատկանող մարդկանց կարիքներն ու բացերը՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։
4. Նույնականացնել տվյալ համայնքում երեխաների, դեռահասների և երիտասարդների համար արդյունավետ ժամանցային և արտադպրոցական կրթական կարիքները։
5. Նույնականացնել սոցիալական խոցելիության պատճառ հանդիսացող հատուկ հանգամանքները (cross-cutting issues)՝ գենդերային անհավասարություն, առողջական և առողջապահական, բնապահպանական, և այլն։

Արտադրանքը (Deliverables)
Աշխատանքի մանրամասն պլանավորման փաստաթուղթ - 2020թ. փետրվարի 8-ից 12: Համայնքների մասնակցային գնահատման արդյունքների նախնական զեկույց - 2020թ. մարտի 10:
Համայնքների մասնակցային գնահատման արդյունքների վերաբերյալ ամբողջական զեկույց - 2020թ. մարտի 25-ից 31:

Նշում. Ուսումնասիրության արդյունքների ներկայացումից զատ, զեկույցը ներառում է հանձնրարականներ, այդ թվում՝ հետևյալ կետերի վերաբերյալ՝ 1. կենտրոնների մրցակցային առավելությունները համայնքի սոցիալական և կրթական կարիքները ու բացերը լրացնելու համար, 2. յուրաքանյչյուր կենտրոնի գործունեության մեկ կամ երկու հնարավոր գերակա ուղղությունների նախանշում:

Մեթոդաբանություն
Համայնքային կարիքների գնահատման ուսումնասիրությունը պետք է իրականացվի առաջնային և երկրորդային հետազոտության միջոցով՝ օգտագործելով համայնքների վերաբերյալ առկա ուսումնասիրությունները և համայնքային զարգացման պլաններն ըստ առկայության, սոցիալ-կրթական կենտրոնների գործունեության վերաբերյալ հիմնական փաստաթղթերը, ինչպես նաև՝ վերլուծական հաշվետվություններն ըստ առկայության։ Համայնքային գնահատման համար հիմնականում օգտագործվելու են որակական հետազոտության մեթոդներ, իսկ քանակական հետազոտության արդյունքները ցանկալի է ներկայացնել excel ծրագրով։
Մեթդաբանությունը մանրամասն պետք է մշակի խորհրդատուն և հաստատի ՀԿՍ-ի հետ՝ նախապես։

Դիմելու կարգը
Խորհրդատվության առաջարկը հարկավոր է ներկայացնել ՀԿՍ՝ մինչև փետրվարի 5-ը, ժամը 17.00, հետևյալ էլ.հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:
Հարցերի դեպքում կարող եք զանգել 010-517-157 համարով:
Խորհրդավության առաջարկը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը.
- Առաջարկի համառոտ նկարագրությունը,
- Նախահաշիվը,
- Դիմող խորհրդատուի կամ խորհրդատու կազմակերպության փորձառության համառոտ նկարագիր:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436