Նորություններ

«Հերացի» ավագ դպրոցի գրադարանային ռեսուրս կենտրոնն ակտիվ ընթերցողների շնորհիվ  Զանգակ հրատարակչության կողմից  Գրքի տոնի կապակցությամբ հայտարարված մրցույթում դարձել է հաղթող գրադարաններից մեկը:  Հրատարակչությունը փետրվարի 10-17-ին հայտարարել էր նաև «Ընտրիր, ընծայագրիր և նվիրիր»  մրցույթ: Մոտ 800 ընծայագրողներից հաղթող են ճանաչվել 25-ը, որոնցից    5-ը  «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ են: «Զանգակ» հրատարակչությունը նվեր-գրքեր է սահմանել հաղթողների համար: 

«Հերացի» ավագ դպրոցը ստեղծվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:  Ծրագրի նպատակն է եղել «Հերացի» ավագ դպրոցում ստեղծել տեղեկատվական գրադարանային ռեսուրս կենտրոն, որը դպրոցի աշակերտներին հնարավորություն է տվել ավելի արդյունավետ կազմակերպել ինքնակրթության գործընթացըծանոթանալ միջազգային ծրագրերին: Դպրոցի ուսուցիչները կարող են  ծանոթանալ կրթական նորություններին և նորարարություններին, միջազգային վերապատրաստումներին և պատրաստել ՏՀՏ դասեր:

 

 

 

On March 3, 2017, 22 graduates of «Conflict transformation and resolution through negotiations» course received certificates of attendance in Armenian-Russian (Slavonic) University. Mrs. Larisa Alaverdyan, head of the Institute of Law and Politics of Slavonic University and Dr. Karen Nazaryan, executive director of World Council of Churches Armenia Round Table Foundation awarded the certificates.


Since September 2015, the course «Conflict Transformation and Resolution Through Negotiations» was included in the curriculum of the faculty of “International Relations and World Policy” as a compulsory class with the joint efforts of WCC Armenia Round Table Foundation, Slavonic University and “Foundation against the violation of law” NGO. The educational methodological complex for the “Conflict Transformation and Resolution through Negotiations” course is under elaboration.  The graduates will have opportunity to participate in the competition for small-scale projects announced by the Round Table Foundation and apply their gained knowledge in practice.

 

Մարտի 3-ին Սլավոնական համալսարանում «Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» դասընթացն ավարտած լավագույն 22 ուսանողները ստացան ավարտական վկայականներ: Վկայականները հանձնեցին Սլավոնական համալսարանի «Քաղաքականություն և իրավունք» ինստիտուտի տնօրեն տկն. Լարիսա Ալավերդյանը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Կարեն Նազարյանը:


IMG 2147«Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» առարկան 2015թ. սեպտեմբերից Կլոր սեղանի հիմնադրամի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի համատեղ ջանքերով ներդրվել է համալսարանի «Իրավունքի և համաշխարհային քաղաքականության» ինստիտուտի մագիստրատուրայում` որպես ընտրովի առարկա: Նախապատրաստվում է ուսումնամեթոդաբանական ձեռնարկը, որով անցկացվելու են հետագա դասընթացները: Դասընթացն ավարտած ուսանողներին հնարավորություն կտրվի մասնակցելու Կլոր սեղան հիմնադրամի հայտարարած փոքրածավալ ծրագրերի մրցույթին և գործնականում կիրառել իրենց ստացած գիտելիքը:

 

29-ամյա Տաթևիկ Աթոյանն իր 2 անչափահաս երեխաների հետ 2016թ. դարձել է ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շահառուն: Նա ապրում է սկեսրայրի և սկեսրոջ հետ: Ամուսինը մինչև որդու ծնունդը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել:
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Դու մենակ չես» միայնակ տնտեսվարությամբ ընտանիքների կանանց համար ծրագրի շրջանակում Տաթևիկ Աթոյանը՝ որպես միայնակ մայր, մասնակցել է Սոցիալ-կրթական կենտրոնում իրականացված դիմահարդարման դասընթացին:


Մասնագիտական դասընթացի ընթացքում Տաթևիկ Աթոյանը ձեռք է բերել կոսմետոլոգիայի, մաշկաբանության, մանրէաբանության, ֆիզիոլոգիայի և կոսմետիկ նյութերի վերաբերյալ գիտելիք, սովորել հոնքերի ուղղում, դիմահարդարում, էպիլյացիա և այլն: Միշտ պարտաճանաչ և ուշադիր է եղել: Հարցերով է դիմել դասընթացավարին, հետաքրքրվել մասնագիտական գաղտնիքներով:


Դասընթացի շնորհիվ Տաթևիկ Աթոյանը, պահանջարկ ունեցող արդի մասնագիտություն ստանալուց բացի, հնարավորություն է ունեցել սոցիալականացվելու, ինտեգրվելու, դրական աշխարհայացք ձևավորելու, արտաքին տեսքին և հիգիենային հետևելու, սեփական ուժերին նկատմամբ վստահություն ձեռք բերելու:


Սկզբնական շրջանում Տաթևիկն աշխատանքի է տեղավորվել Գյումրի քաղաքի գեղեցկության սրահներից մեկում՝ որպես դիմահարդար-կոսմետոլոգ:


Սակայն մեկ աշխատանքով չբավարարվելով՝ Տաթևիկը ևս մեկ աշխատանք է գտել Գյումրու «Եվա» ուսումնական կենտրոնում, որտեղ աշխատում է որպես դիմահարդարման ուսուցիչ: Նա աշակերտներին է փոխանցում իր ստացած գիտելիքներն ու հմտությունները:

2017թ. փետրվարի 26-ին` Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի Փոքր բեմում, «Թատրոն 8»-ը` ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ, ներկայացրեց «Մանանա» թատերական պատումը:


Գարոն և Հովակը Սիրայի աղետից մազապուրծ եղած եղբայրներ են: Նրանք անասելի դժվարությամբ են փրկվել և պատրաստվում են հեռանալ պատերազմական Սիրիայից: Ի՞նչ անել, ու՞ր գնալ կյանքը շարունակելու համար: Ներկան անորոշ է, սակայն եղբայրները հույս ունեն ստեղծել լավ ապագա: Ճանապարհը նրանց բերում է Հայաստան: Սիրիահայ եղբայրների հոգեվիճակը հակասական է. Հովակը ձգտում է մանանայի ետևից գնալ արտասահման, Գարոն ավելի լավատես է Հայաստանում վերսկսած կյանքի հանդեպ:
Երևանում ակումբ բացելուց հետո եղբայրները ծանոթանում են տեղացի երկու աղջկա հետ: Նարեն երիտասարդ, եռանդուն, կազմակերպչական մեծ ջիղով օժտված աղջիկ է: Իսկ Էնին հուսահատ է երկրում տիրող անարդարություններից, որոնք նաև իրեն անձամբ են ցավեցրել, նա մտածում է հեռանալու մասին:


Ժամանակի ընթացքում Հովակի և Էնիի ճանապարհները խաչվում են և զգացմունքներն ու երկրից հեռանալու ցանկությունն ի վերջո նրանց տանում է Փարիզ` մանանայի ետևից: Գարոն հուսահատության մեջ է. եղբայրը հեռացավ Ֆրանսիա, ծնողները գնացին Կանադա` քրոջ մոտ: Թևաթափ եղած` նա որոշում է վերսկսել կիթառ նվագելը և այդպես վաստակել` թողնելով ակումբը: Նարեն օգնում է նրան նոր աշխատանք գտնել:


Մեծ եռանդով ստեղծված ակումբում թողնելով իրենց սիրտը` Գարոն և Հովակը պարբերաբար վերադառնում են այնտեղ: Գարոն` ֆիզիկապես, Հովակը` մտովի: Ի վերջո մանանայի փնտրտուք արդյունք չի տալիս:: Էնիի հորդորով Հովակը վերադառնում է: «Այնտեղ մանանա չէին բաժանում»,- ասում է նա եղբորը:


Ներկայացմանը խաղում են ինչպես երևանաբնակ, այնպես էլ հրավիրված երկու սիրիահայ դերասաններ: Ներկայացումը փորձ է նաև աջակցելու նրանց ինտեգրման գործընթացին և ստեղծելու երկխոսություն հայրենադարձ սիրիահայերի և հայաստանաբնակ հայերի միջև: Ներկայացմանը ներկա սիրիահայերի մեծ մասը նշեց, որ այն հիանալի կերպով արտացոլել է իրենց զգացմունքները և ապրումները ու ևս մեկ անգամ համոզել, որ Հայաստանում ապագա ստեղծել ավելի ամուր հիմքերի վրա կլինի:
Բեմադրող ռեժիսոր` Կարապետ Բալյան:


Դերերում` Հովակ` Մոսես Սարգիսեան (Սիրիա-Հայաստան), Գարո` Պերճ Ճելլատեան (Սիրիա-Հայաստան), Էնի` Մարիանա Եղիազարյան, Նարե`Ժաննա Հովակիմյան,  Համակարգի աշխատող` Մակար Գալստյան:

«Մանանան» ներկայացվել է նաև Գյումրիի, Վանաձորի և Էջմիածնի հանդիսատեսին:

 

Ներկայացման առաջիկա ամսաթվերի մասին «Թատրոն 8»-ը և ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղանը կտեղեկացնեն հավելյալ: 

 

 

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) հայտարարում է փոքրածավալ ծրագիր-առաջարկների մրցույթ «Հանուն խաղաղ հարևանության» խորագրով: Ողջունելի են երիտասարդական և հասարակական կազմակերպությունների նորարարական նախաձեռնությունները: 

Ծրագիր առաջարկը պետք է հանրության ստվար զանգվածների մատչելի կերպով հասցնի «Խաղաղ հարևանության» ուղերձը:
Փոքր ծրագրերը կարող են ընդգրկել, բայց չսահմանափակվեն արդյունավետ երկխոսություններով, բաց դռների հանդիպումներով կամ ֆլեշ մոբերով:
Ընտրության չափանիշներ
Նախապատվություն կտրվի այն հասարակության կազմակերպություններին, որոնք

- հարում են «հանուն խաղաղ հարևանության» գաղափարին
- զբաղվում են կոնֆլիկտի ձևափոխմամբ, խթանում են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը
- ունեն վերոնշյալ ոլորտում աշխատելու փորձ
- ծրագրով նախատեսված գործողություններում կընդգրկեն առնվազն 50 մարդ
- ծրագրի փորձը կկարողանան տարածել և կրկնօրինակել
- նախատեսում են համագործակցություն այլ երիտասարդական ծրագրերի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, որոնք ակտիվ են կոնֆլիկտի ձևափոխման և խաղաղաշինության ոլորտում
- կաշխատեն ազգային կամ տարածաշրջանային մակարդակով

Ծրագիր-առաջարկ ներկայացնելու կարգը և վերջնաժամկետը


Խնդրում ենք լրացնել ծրագիր-առաջարկի և նախահաշվի ձևանմուշները:


Ծրագիր-առաջարկները կարող եք ներկայացնել մինչև ս.թ. մարտի 15-ը հետևյալ հասցեով`Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. մարտի 27-ին:


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Անահիտ Թերզիկյանին հետևյալ հեռախոսահամարներով ` (+37410) 517 157, ` (+37410) 517 216:

Բոլոր ֆայլերը հասանելի են հետևյալ հղումով`

ter AramWCC Armenia Round Table Foundation participated in a workshop organized in Dilijan by “Civil Society Institute” NGO.  Representatives of more than 40 NGOs, dedicated to the problems of Tavush region. Communities, Regional government, and Tavush Diocese of Armenian Apostolic Curch spoke about the problems and needs of the borderline communities of Tavush, and shared their projects to be implemented in 2017.  Once more special needs existing in the frontier were voiced and ways to overcome them shared. Armenia Round Table Foundation presented its activities in Tavush staring 2004;  In 2017 ART will assist the Diocesan  “Arevik” social center activities and some small projects here. 

ter AramԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցեցին Տավուշի խնդիրներին նվիրված` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն կազմակերպած աշխատանքային հանդիպմանը Դիլիջանում: Տավուշի սահմանամերձ համայնքներում առկա կարիքների ու խնդիրների մասին խոսեցին և իրենց այս տարվա անելիքները ներկացրեցին ավելի քան 40 ՀԿ-ների, համայնքների, մարզային կառույցների, ՀԱԵ Տավուշի թեմի ներկայացուցիչներ: Մեկ անգամ ևս բարձրաձայնվեցին սահմանի հատուկ կարիքները և դրանց հաղթահարման ուղիները: Հայաստանյան Կլոր սեղան հիմադրամն իր աշխատանքներն այստեղ սկսել է դեռևս 2004 թվականից, իսկ 2017-ին կօժանդակի թեմի «Արևիկ» սոցիալական կենտրոնի և այլ փոքր ծրագրերի:

Շարունակվում է 2016 թ-ի օգոստոսին ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի մեկնարկած սիրիահայերի ինտեգրմանն ու սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված ծրագիրը: Այն իրականացվում է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) ֆինանսավորմամբ և ACT հայաստանյան ֆորումի անդամների՝ ԷԿԼՕՖ հիմնադրամի և UMCOR հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ: Ներկայում 57 սիրահայ կանայք և երիտասարդներ մասնագիտական և լեզվի դասընթացների են մասնակցում ռուսերեն և անգլերեն, վարսահարդարման, տորթերի և սեղանի ձևավորման, գեղահարդարների և մատնահարդարների, ինչպես նաև` հագուստի մոդելավորման 11 խմբերում:

«Հալեպ» ՀԲՀԿ-ի Արևիկ կենտրոնում ամեն շաբաթ օր 1-2-ը և 2-3-ը փորձառու հոգեբանն իրականացնում է հանդիպումներ մեծահասակների և երեխաների հետ, ի նպաստ շահառուների բարոյահոգեբանական և նոր հասարակությունում ինտեգրման խնդիրների լուծմանը: Նոյեմբերի 20-ին «Հալեպ» ՀԲՀԿ-ի աջակցությամբ Երևանի Արտ Հաուս ուսումնական կենտրոնում իրականացվեց ծրագրի կողմնորոշման հանդիպումը սիրիահայերի և կենտրոնի փորձառու մասնագետների մասնակցությամբ:

Սիրիահայերի աջակցության ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված և հակամարտությունից տուժած երիտասարդների և կանանց ինտեգրմանը Հայաստանում, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, դասընթացների, գործնական աշխատանքների ու զբաղվածության հնարավորություններ ստեղծելու միջոցով աջակցել նրանց կենսագործունեության միջոցների ապահովմանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ ՏոնոյանինԱմենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ընդգծելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հանգամանքում բերած օգտաշատ ծառայությունը և անսակարկ նվիրումը Հայրենիքին ու ժողովրդին:

Հայոց Հովվապետն անդրադարձավ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների մարդասիրական համակողմանի ու հաճախ անձնուրաց գործունեությանը՝ ուղղված արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքի փրկությանն ու անվտանգության ապահովմանը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԱԻ նախարարության ողջ անձնակազմին՝ բարձրորեն գնահատելով իրականացվող նվիրյալ, հանձնառու ու նախանձախնդիր սպասավորությունը:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց նաև առկա սերտ համագործակցությունը Հայ Եկեղեցու տարբեր թեմերի ու կառույցների և ՀՀ ԱԻ նախարարության միջև՝ շեշտելով դրա արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Հայոց Եկեղեցու թեմերի և Մայր Աթոռում գործող «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացված վերապատրաստման ծրագրերի, տարբեր աղետների ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության և տուժածների հոգևոր խնամքի մասին` պատրաստակամություն հայտնելով շարունակել զորակցել նախարարության առաքելությանը:

Տոնոյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքերը: Նախարարը մասնավորաբար անդրադարձավ ապագա ծրագրերին: Անդրադառնալով նախարարության կողմից ի նպաստ ազգաբնակչության ձեռնարկվող բազմաբնույթ միջացառումներին` նախարարը արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում կարևորեց նաև հոգևոր սպասավորների դերակատարությունը: Վերջում Գարեգին Բ Հայրապետը հաջողություն մաղթեց նախարարին իր կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար:

Աղբյուրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436