Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի հերթական հանդիպումը: Դասընթացավարներն էին Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած և վերապատրաստում անցած Կարինե Տոնոյանը և Մելանյա Ռաֆայելյանը: Նրանք ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի «Ինչպե՞ս վերլուծել կոնֆլիկտը» թեման և ուսանողների հետ քննարկեցին կոնֆլիկտի դերակատարներին և կոնֆլիկտի վերլուծության մեթոդները: Դասընթացի ժամանակ ուսանողները ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան ավելի պրակտիկորեն հասկանալ կոնֆլիկտային հողորդացման հմտությունները:

Դասընթացները կօգնեն երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ

Դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ: Նախատեսվում է 2019- 2021 թթ. անցկացնել «Հակամարտությունների փոխակերպում» կրթական դասընթացներ Գյումրիում և Իջևանում:

 

IMG 5359ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի հերթական հանդիպումը: Դասընթացավարներն էին Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած և վերապատրաստում անցած՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների և արտաքին շահակիցների աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը: Նրանք ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի «Ինչպե՞ս վերլուծել կոնֆլիկտը» թեման և ուսանողների հետ քննարկեցին կոնֆլիկտի դերակատարներին և կոնֆլիկտի վերլուծության մեթոդները: Դասընթացի ժամանակ ուսանողները ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան ավելի պրակտիկորեն հասկանալ կոնֆլիկտային հողորդացման հմտությունները:

Դասընթացները կօգնեն երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ

Դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ: Նախատեսվում է 2019- 2021 թթ. անցկացնել «Հակամարտությունների փոխակերպում» կրթական դասընթացներ Գյումրիում և Իջևանում:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական պիլոտային դասընթաց: Վերապատրաստում անցած դասընթացավարները ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի բովանդակությունը և երիտասարդների հետ կիսեցին այս ոլորտում իրենց ձեռք բերած գիտելիքները:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ, նախատեսվում է 2019- 2021 թթ. անցկացնել «Հակամարտությունների փոխակերպում» կրթական դասընթացներ Գյումրիում և Իջևանուն:

Դասընթացները կօգնեն երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը:Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ և զարգացնել ոչ կոնֆլիկտային հաղորդակցման պրակտիկ հմտությունները:

Աղվերանում մարտի 19-20-ն անցկացվեց «Կոնֆլիկնետրի փոխակերպում» խորագրով դասընթացավարների դասընթացը: Մասնակիցները սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, բուհերի աշխատակիցներ և կամավորներ էին: Նրանց ընտրել և հավանության են արժանացրել ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Իջևանում և Գյումրիում գործող սոցիալական կենտրոնների գործընկերները: Դասընթացի նպատակն էր դասընթացավարներին տրամադրել հիմնական գիտելիք՝ իրենց համայնքներում երիտասարդներին փոխանցելու համար: Դասընթացն իրականացավ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:


Ծրագրի միջոցով Կլոր սեղան հիմնադրամն նպատակ ունի ուժեղացնել տեղական և եկեղեցահեն կազմակերպությունների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան իրենց համայնքների երիտասարդներին փոխանցեն կոնֆլիկտների ոչ բռնի փոխակերպման հմտությունները: Դասընթացի համար Կլոր սեղան հիմնադրամը, Երևանի պետական համալսարանի և Swisspeace կազմակերպության փորձագետները մշակել են ձեռնարկ: Այն ստեղծվել է Հայաստանի Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների մասնակցությամբ և նրանց կարիքների մասնակցային գնահատման միջոցով: Աղվերանի դասընթացն իրականացրեց ձեռնարկի հեղինակներից մեկը՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը:

 

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի թիմը շվեյցարական Swisspeace կազմակերպության հետազոտության թիմի ծրագրի պատասպանատու Ուրսինա Բենթելիի և Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, դոկտոր Խաչիկ Գալստյանի հետ մշակել է կոնֆլիկտի փոխակերպման վերաբերյալ ոչ-ֆորմալ կրթական ծրագիր: Ծրագրի ստեղծմանը մասնակցել են Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի, Իջևանում և Երևանի պետական համալսարանում ուսանող երիտասարդները, ՀԱԵ Արմավիրի թեմի Գայ գյուղի Սուրբ Նշան կենտրոնի երիտասարդները և ՀԱԵ Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները: Եզրափակիչ հանդիպումը կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` կրթական, սոցիալական և երիտասարդական ծրագրեր իրականացնող հասարակական և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

 

Նոյեմբերի 7–ին ՀԱԵ Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում և Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում 43 երիտասարդների հետ կազմակերպվեց ֆոկուս խմբային քննարկում: Հանդիպումը վարեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս դոկտոր Խաչիկ Գալստյանը:


Մասնակիցները ներկայացրեցին իրենց ընկալումները կոնֆլիկտների և դրանց փոխակերպման ուղիների վերաբերյալ՝ նկարների, խմբային աշխատանքների և ընդհանուր քննարկման միջոցով: Վերհանվեցին նաև մասնակիցների առանջահերթ կարիքները կոնֆլիկտի փոխակերպման շրջանակներում՝ ծրագրի շրջանակներում կրթական ծրագիր մշակելու նպատակով: Հանդիպման ավարտին մասնակիցները հետաքրքրություն հայտնեցին կոնֆլիկտների փոխակերպման վերաբերյալ նախատեսվող դասընթացին մասնակցելու և իրենց գիտելիքները այս ոլորտում հարստացնելու հանդեպ: Դասընթացն իրականացել է «Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միություն» (HEKS EPER) հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Խաղաղության ձայնը» ծրագրի շրջանակում:

 

ՀԱԵ Շիրակի թեմի Գյումրիի Սոցիալ-կրթական կենտրոնում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում 20 երիտասարդների հետ կազմակերպվել էր ֆոկուս խմբային քննարկում: Հանդիպումը վարում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս դոկտոր Խաչիկ Գալստյանը: 


Մասնակիցները ներկայացրեցին իրենց ընկալումները կոնֆլիկտների և դրանց փոխակերպման ուղիների վերաբերյալ՝ նկարների, խմբային աշխատանքի և ընդհանուր քննարկման միջոցով: Ծրագրի շրջանակում կրթական պլան մշակելու նպատակով վերհանվեցին նաև մասնակիցների՝ կոնֆլիկտի փոխակերպման շրջանակներում առանջահերթ կարիքները: Հանդիպման ավարտին մասնակիցները հետաքրքրություն հայտնեցին կոնֆլիկտների փոխակերպման վերաբերյալ նախատեսվող դասընթացին մասնակցելու և իրենց գիտելիքներն այդ ոլորտում հարստացնելու համար: Դասընթացն իրականացել է «Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միություն» (HEKS EPER) հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Խաղաղության ձայնը» ծրագրի շրջանակում:

 

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ հերթական ուսուցողական հանդիպումը, որը նվիրված էր կոնֆլիկտի փոխակերպման» հիմնական հարցերի քննարկմանը ուսանողների հետ: Հանդիպան նախաձեռնողները «Կոնֆլիկտի փոխակերպումը բանակցությունների միջոցով» դասընթացի շրջանավարտ Ռուզաննա Հայրապետովան և ասպիրանտուրայի քաղաքական գիտության առաջին կուրսի ուսանող Ինգա Կաժոյանն էին:


Քննարկմանը մասնակցում էր Սլավոնական համալսարանի «Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի» միջազգային հարաբերությունների, իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների 22 ուսանող: Դասընթացն անցկացվեց ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Ներածական մասում ուսանողներին ներկայացվեցին հակամարտության հիմնական առանձնահատկությունները: Բանախոսներն անդրադարձան նաև որոշ հարցերի, հակասական կետերի և քննարկեցն տարբեր հիպոթետիկ հակամարտությունների իրավիճակները:


Ուսանողները ծանոթացան հակամարտությունների առաջացման, զարգացման և կարգավորման հիմնական փուլերին: Միջոցառման երկրորդ մասն անցկացվեց դերային խաղի մեթոդով: Ուսանողները բաժանվեցն չորս խմբ և քննարկեցին «Ահաբեկիչ մեկ մարդու համար` ազատամարտիկ մյուսի համար» թեման:


Ակտիվ խաղերից ու քննարկումներից հետո ուսանողները կարևորեցին նմանատիպ հանդիպումների շարունակակությունը և մեծ ցանկություն հայտնեցին մասնակցել այլ քննարկումներին՝ ընդգրկելով ավելի շատ մասնակիցների:

 

 

 

 

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի` «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ «Հանդուրժողականությունը երիտասարդության շրջանում» խորագրով քննարկումը:


Հանդիպան նախաձեռնողները «Կոնֆլիկտի փոխակերպումը բանակցությունների միջոցով» դասընթացի շրջանավարտ Սեդա Մինասյանը և Սաթենիկ Համբարձումյանն էին: Քննարկմանը մասնակցում էր Սլավոնական համալսարանի «Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի» միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երեսունհինգ երկրորդ և երրորդ կուրսի ուսանող:


Նպատակն էր երիտասարդ սերնդի մեջ հետաքրքրություն առաջացնել հանդուրժողականության ուսումնասիրման հարցում և կոնֆլիկտի վերաբերյալ ստացած գիտելիքները տարբեր ինտերակտիվ խաղերի և թեստերի միջոցով ներկայացնել ուսանողներին: Քննարկումը սկսվեց տարբեր պետությունների՝ Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Եգիպտոս, Կոնգո, ողջույնի ընդունված ձևի բեմադրությամբ, որը շատ անմիջական մթնոլորտ ստեղծեց ուսանողների համար:
Ինտերակտիվ քննարկումից հետո մասնակիցներին բաժանվեց հանդուրժողականության վերաբերյալ թեստ: Հանդիպման ավարտին ուսանողները նաև խաղացին «Դոմինո» ինտերակտիվ սիմուլյացիոն խաղը, որի նպատակն էր խմբում ստեղծել ազատ խոսքի և թափանցիկություն մթնոլորտ և ցույց տալ միմյանց, որ խմբում կարող են լինել տարբեր և նմանատիպ մտքեր: Ակտիվ խաղերից ու քննարկումներից հետո ուսանողները ցանկություն հայտնեցին մասնակցել նմանատիպ քննարկումների և ընդգրկել մեծ թվով երիտասարդների:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի կողմից, իրականացվող «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում մարտի 5-ին Գևորգյան Հոգևոր ճեմարանի քահանայից պատրաստման Գ լսարանի սաների նախաձեռնությամբ կայացավ Էջմիածին քաղաքի № 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի ավագ խմբի երեխաների հետ: Հանդիպմանը մասնակցում էին մոտ 50 մանուկներ: Գևորգյան Հոգևոր ճեմարանի սաները հանդիպեցին երեխաների հետ, որպեսզի վերջիններիս հորդորեն սիրել միմյանց և շրջապատող աշխարհը, ներդաշնակ հարաբերություններ ունենալ միմյանց հետ՝ խմբերում, բակում, աշխարհում:


«Խաղաղարար մանուկներ» ծրագիրը նաև նախատեսում էր ծանոթացնել երեխաներին այլ ազգերի և նրանց մշակույթների հետ: Հանդիպման ընթացքում դպիր Արման Հարությունյաննը ինտերակտիվ պրեզենտացիայի միջոցով ներկայացրեց, տարբեր ազգերի երեխաների՝ նման և միասնական լինելը: Երեխաները հասկացան հարգանքի, խաղաղության և սիրո կարևորությունը բոլոր ազգերի մանուկների և ժողովուրդների հանդեպ: Լուսանկարների միջոցով երեխաներին ներկայացվեց տարբեր ազգերի փոքրիկ հեքիաթ-պատմվածքներ: Հանդիպման ժամանակ երեխաները բացատրեցին «խաղաղության» իրենց ընկալումը և պատկերացումը: Զրույցի արդյունքում մանուկներն ավելի լայն պատկերացում ունեցան խաղաղության մասին, հանդիպման ավարտին փոխանակեցին քաղցրավենիք և ստացան փոքրիկ գունազարդ մանկական գրքույկներ, որտեղ ներկայացված էին դրվագներ Հին և Նոր Կտակարաններից:

Էջ 1, 2-ից

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper