Նորություններ

Ավարտվեց Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության ամառային էկումենիկ ճամբարը` համագործակցությամբ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, որն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 8-13-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Ծրագրին մասնակցել են 11-16 տարեկան 63 պատանիներ, 7 ջոկատավարներ, 2 սարկավագներ և 8 ղեկավար կազմ: Պատանիները ճամբարային հագեցած 6 օրվա ընթացքում մասնացկել են տարբեր մրցույթների, վիկտորինաների, սեմինարների, դասընթացների և այլ բովանդակալից միջոցառումների: Քննարկվող թեմաներից են եղել ընտանեկան բռնության կանխարգելումը, անցկացվել են աստվածաշնչյան ընթերցումներ, հայկական ավանդույթների և ծեսերի մասին լսումներ, խեցեգործության դասընթացներ, հանդիպումներ հոգեբանի հետ:

Հիանալի շենքային պայմաններ ունեցող ճամբարի մասնակիցների թվում էին պատանիներ Հայ Առաքելական, Հայ Կաթողիկէ, Հայ Ավետարանական Եկեղեցիներից, ասորի, հույն և եզդի համայնքներից: Նրանց ուղեկցել, և հոգևոր գիտելիք են փոխանցել Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողները, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ: Դասընթացներ են անցկացրել առաջատար մասնագետներ, փորձագետներ: Այս տարի առաջին անգամ է, որ ճամբարի կազմակերպիչները որոշել էին ընդգրկել նաև տղաներին:

Արտաշատից ժամանած Մարիամը նշում է, որ իր համար ճամբարը նշանավորվել է նոր ընկերների ձեռքբերումով, նոր հոգևոր գիտելիքի պաշարով և անչափ հետաքրքիր և հագեցած առօրյայով:

Ասորի համայնքից Արաքսյա Ավչիևան իրեն համայնքի պատանիների ջոկատավարն է: Ասում է, որ աննկարագրելի և հույժ օգտակար 6 օր են անցկացրել: «Անշուշտ, կարևոր է, որպեսզի մեր համայնքը շփվի այլ համայնքների հետ: Այդպես մենք միմյանց ավելի լավ ենք ճանաչում»,- նշում է Ավչիևան: Լուսինե Ավչյանը փաստում է. «Ես նախկինում մի քանի ճաբարների եմ մասնակցել: Եթե առաջ օրերն էի հաշվում, թե երբ եմ վերադառնալու տուն, այս ճամբարից չեմ ուզում հեռանալ: Մայրս այնքան զարմացած էր, որ նման փոփոխություն է եղել իմ մեջ: Ես արցունքն աչքերիս եմ բաժանվելու ընկերներիցս»:

Ասորի համայնքից Իոսիֆ Աբրամովը, Անդրեյ Միրզոևը և Հրանտ Գրիգորյանը համաձայն էին ջոկատավարի հետ: Նրանք հատկապես կարևորեցին ասորի ժողովրդի մասին պատմելու հնարավորության և նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությունները:

Կիսով չափ ասորի Աննա Ղազարյանն էլ ասում է. «Այս ճամբարի շնորհիվ ես ավելի սկսեցի հետաքրքրվել իմ ասորական արմատներով: Ասորերեն ես սովորել եմ տատիկիցս: Հիմա ավելի շատ ուշադրություն կդարձնեմ: Մինչև հիմա ես ակտիվորեն ներգրավված եմ եղե Հայ Առաքելական Եկեղեցու համայնքին»,- ասում է Աննան:

Ճամբարը եզրափակվեց հայկական ավանդական երգերով ու պարերով, ինչպես նաև ծեսերի բեմականացմամբ:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամն (ՀԿՍ) սկսում է սիրիահայ երիտասարդների աջակցության նոր ծրագիր:  Ծրագրի նպատակն է աջակցել նրանց հայաստանյան կյանքում ինտեգրվելու հարցում՝ տրամադրելով կարողությունների զարգացում, ֆինանսական աջակցություն, հոգևոր և հոգեբանական աջակցություն: 

Ծրագրով հետաքրքրված սիրիահայ երիտասարդներին խնդրում ենք դիմել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամին (ՀԿՍ): Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: 

56 սիրիահայ ներկայացրեց 2016թ. նոյեմբերին մեկնարկած դասընթացների արդյունքում ձեռք բերած գիտելիքը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան (ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան/Կլոր սեղան) հիմնադրամի դահլիճում կայացած միջոցառման ընթացքում սեղանի ձևավորման, վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, զգեստների մոդելավորման և օտար լեզուների դասընթացների մասնակիցները ներկայացրեցին իրենց գործնական գիտելիքի առաջին արդյունքները: Դասընթացն իրականացրել է «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կլոր սեղան հիմնադրամի` Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծրագրերի շրջանակում` «Հալեպ» Հ/Կ հետ համատեղ: Այն մաս է կազմում «Աջակցություն փախստականներին Հայաստանում» ընդհանուր ծրագրի:

«Սիրիահայերին աշխատանքով ապահովելը կարևոր խնդիր է, որի լուծմանն է ուղղված մեր ծրագրերի մի մասը: Այսօրվա միջոցառումն առիթ է ամփոփելու կատարած աշխատանքը»,- ասաց Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: «Այս դասընթացների շնորհիվ արդեն հարյուրավոր սիրիահայ կանայք հնարավորություն են ունեցել իրենց գիտելիքի շնորհիվ գումար վաստակել, և անցած տարիներին ավարտած կանայք դա կվկայեն: Մենք այսօր սերմեր ենք ցանել, որոնց պտուղները կվայելեք հետագայում»,- նշեց «Արտ Հաուս» կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը: «Հալեպ» հասարակական կազմակերպության նախագահ Անի Պալխյանը նշեց, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայրենիքում ապաստանած յուրաքանչյուր սիրիահայի բարեկեցության ապահովման համար անհրաժեշտ է աշխատանք ունենալ: Դասընթացի մասնակիցները նշեցին, որ ստացած գիտելիքով կփորձեն աշխատանք գտնել Հայաստանում և մնալ այստեղ` կառուցելով իրենց ընտանիքի ապագան: 2015թ. անցկացված` սեղանի ձևավորման և ֆուրշետների կազմակերպման դասընթացի մասնակից մի քանի սիրիահայ էլ շեշտեց, որ արդեն ունի աշխատանք և մշտական պատվերներ է կատարում տարբեր կազմակերպությունների համար:

DSC 4153«Արտ Հաուսի» մասնագետները սիրիահայերին սովորեցրել են կար ու ձև, հագուստի մոդելավորում, սեղանի ձևավորում, խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, լեզուներ: Որպեսզի ուսուցումը լինի արդյունավետ, կազմակերպիչները հարցաշարերի միջոցով սիրիահայերից պարզել են նրանց կարիքները, խնդիրները և ուսուցման նախասիրությունները: Հարցաթերթիկների տեղեկության մշակումից հետո կազմավորվել են համապատասխան խմբերը: Այդպիսով` Կլոր սեղան հիմնադրամը որոշ չափով փորձել է մեղմել սիրիահայերի սոցիալական վիճակը և տալ նրանց հնարավորություն` մնալու և աշխատելու Հայաստանում` նոր արժեքներ ստեղծելով հայրենի հողի վրա:


Դասընթացի ֆինանսավորումն իրականացվելու է միջեկեղեցական միջազգային "ACT Alliance" («Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք) կազմակերպության անդամ 2 եկեղեցիների տրամադրած դրամաշնորհի միջոցով: Նույն դրամաշնորհի միջոցով մեկնարկել է նաև սիրիահայ փախստականների սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը, որի ընթացքում հոգեբանները «Հալեպ» Հ/Կ-ում աշխատում են մեծահասակների և երեխաների խմբերի հետ:

 

Հանդիպում սիրիահայերի հետ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը (ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան/Կլոր սեղան, Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծրագրերի շրջանակում` «Հալեպ» Հ/Կ հետ համատեղ նախաձեռնել է «Աջակցություն փախստականներին Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվեց «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնում: «Այսօր 60-ից ավելի սիրիահայեր հրավիրվել են կենտրոն, որպեսզի մասնակցեն հանդիպմանը, որի միջոցով մենք կպարզենք նրանց նախասիրությունները, քանի որ Կլոր սեղան հիմնադրամը նախաձեռնել է սիրիահայերի ուսուցման նոր փուլը»,- ասաց Կլոր սեղան հիմնադրամի արագ արձագանքման ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան:

Կողմնորոշիչ հանդիպում սիրիահայերի հետ«Արտ հաուսի» մասնագետները սիրիահայերին սովորեցնելու են կար ու ձև, հագուստի մոդելավորում, սեղանի ձևավորում, խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, լեզուներ: Որպեսզի ուսուցումը լինի արդյունավետ, կազմակերպիչները հարցաշարերի միջոցով սիրիահայերից պարզելու են նրանց կարիքները, խնդիրները և ուսուցման նախասիրությունները: Հարցաթերթիկների տեղեկության մշակումից հետո կազմավորվելու են համապատասխան խմբերը: Այդպիսով` Կլոր սեղան հիմնադրամը որոշ չափով կփորձի մեղմել սիրիահայերի սոցիալական վիճակը և տալ նրանց հնարավորություն` մնալու և աշխատելու Հայաստանում` նոր արժեքներ ստեղծելու հայրենի հողի վրա:


Սիրիահայ Սոսի ԹաչփյանըԴասընթացին մասնակցելու համար «Արտ հաուս» կենտրոն եկած Սոսի Թոփչյանն ընտանիքով եկել է Հալեպից: Չնայած` Սիրիայում հիմնականում զբաղվել է տնային գործերով, Հայաստանում որոշել է ձեռք բերել խոհարարի հմտություններ և աշխատելով` օգնել ամուսնուն: «Մենք եկել ենք, որպեսզի այստեղ` մեր հայրենիքում ապրենք: Հալեպում միայն ամուսինս էր աշխատում, և դա մեզ բավարար էր: Իսկ այստեղ ամուսինս էլ դեռ աշխատանք չի գտել»,- ասում է Սոսին:


DSC 0979Դասընթացի ֆինանսավորումն իրականացվելու է միջեկեղեցական միջազգային "ACT Alliance" («Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք) կազմակերպության անդամ 2 եկեղեցիների տրամադրած դրամաշնորհի միջոցով: Ալլա Սարգսիսովան տեղեկացրեց, որ նույն դրամաշնորհի միջոցով շուտով մեկնարկելու է նաև սիրիահայ փախստականների սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը, որի ընթացքում հոգեբանները «Հալեպ» Հ/Կ-ում աշխատելու է մեծահասակների և երեխաների խմբերի հետ` առանձին:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper