Նորություններ

IMG 6081«Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) եվրոպական ֆորումը Բրյուսելում ամփոփել է տարեկան ժողովը: Միջոցառմանը մասնակցել է նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: «Համաժողովի ընթացքում անդամները քննարկեցին, թե ինչպես աշխատել նոր՝ ընդգրկող մոդելով՝ «Ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի հիման վրա: Նոր սկզբունքի համաձայն՝ դաշինքի անդամների վճարած անդամավճարները մնում են տարածաշրջանային ֆորումների տիրապետության տակ, ինչը ֆորումների անդամներին ավելի մեծ ճկունություն է տալիս ծրագրեր իրականացնելիս»,- ասաց Նազարյանը:

Միջոցառման քննարկման մյուս թեմաներից է եղել ACT Alliance դաշինքի անդամների աշխատանքը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) համահունչ դարձնելը: «Ներկայացվեց ACT-ի հարցումը, որի նպատակն էր պարզել, թե անդամները հատկապես որ նպատակների իրագործման մեջ են ընդգրկված: Բացահայտվեց, որ դաշինքի անդամ հավատքահեն կազմակերպությունները և եկեղեցիներն առավելապես իրականացնում են գենդերային հավասարության և շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանության նպատակները»,- ընդգծեց Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:


IMG 6103Այնուհետև մասնակիցները պատմել են, թե յուրաքանչյուրն ինչպես է ընդգրկվել ԿԶՆ իրականացման գործընթացում: Կարեն Նազարյանը պատմել է, թե Կլոր սեղան հիմնադրամն ինչ է արել այդ առումով: «Մենք հոգևորականների և Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների համար հատուկ դասընթաց անցկացրեցինք ԿԶՆ մասին: Փետրվարին հրավիրեցինք «Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցին» խորգրով համաժողովը, որի նպատակն էր պարզել, թե ինչպես և որքանով կարող է Հայ Առաքեական Եկեղեցին իր սպասավորներով ընդգրկվել ԿԶՆ իրականացման գործընթացում: Սակայն պետք է շեշտեմ, որ հանրության շրանում կա ԿԶՆ վերաբերյալ իրազեկության պակասի խնդիր»,- ընդգծեց Կարեն Նազարյանը:


Հանդիպման եզրափակիչ մասում մասնակիցները լսել են Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Եպպե Տրանհոլմ-Միկելսենին: Նա ներկայացրել է Եվրամիության օրակարգի առաջնահերությունները: Համաժողովի ավարտին մասնակիցները որոշել են հաջորդ հանդիպումն անցկացնել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

 

20190508 103022ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի արտակարգ իրավիճակների ծրագրի պատասխանատու Ալլա Սարկիսովան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական հարցերի բաժնի տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը Մայիսի 8-10 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մասնակցեցին ACT Alliance-ի նախաձեռնած արտակարգ իրավիճակների պլանավորման և արձագանքման փորձնական սեմինարին: Այն նպատակ ուներ բարձրացնելու ACT Եվրոպական ֆորումի անդամների և նրանց գործընկերների կարողությունները՝ համակարգված, արդյունավետ և ժամանակին արձագանքելու Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներում ծագող ցանկացած արտակարգ իրավիճակներում:


Հանդիպմանը մասնակցում էին ACT հայաստանյան ֆորումի, Սերբիայի, Հունգարիայի, Չեխիայի, Ռուսական, ինչպես նաև Բալկանյան IOCC կազմակերպությունների հումանիտար պատասխանատուները:


Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները մանրակրկիտ քննարկեցին և ուսումնասիրեցին արտակարգ իրավիճակների նոր պլանը Նորվեգական եկեղեցու կողմից կատարված փոփոխություններով, ACT-ի արտակարգ իրավիճակների աձագանքման մեխանիզմները, դրանք իրականացնելու կարողությունները: Առաջարկվեց փոփոխել մասնակից կազմակերպությունների արձագանքման պլանը, այնուհետև լրացնել այն առցանց տարբերակով բոլոր կազմակերպությունների համար և պատրաստել գործողությունների պլաններ (contingency plans), որոնք հետագայում կկիրառվեն ծրագիր-առաջարկների մեջ:


Նաև քննարկվեց կարողությունների զարգացման անհրաժեշտությունը մասնակիցների համար և մշակվեց կարողությունների զարգացման ծրագիր:

Picture1Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (Action of Churches Together Alliance) հայաստանյան ֆորումի, Հորդանանի, Պաղեստինի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի ֆորումների և Համաշխարհային լյութերական դաշինքի ներկայացուցիչները Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մասնակցեցին ACT-ի՝ համայնքային սոցիալ-հոգեբանական աջակցության մերձավորարևելյան ֆորումի (MENA Regional PSCoP) հերթական հանդիպմանը: Միջոցառմանը ներկա էր նաև Կլոր սեղան հիմնադրամի արտակարգ իրավիճակնկերի ծրագրի պատասխանատու Ալլա Սարգիսովան:

Տարածաշրջանայաին ֆորումների նպատակն է ուսուցման և փորձոռության միջոցով ներգրավել ավելի շատ դերակատարների, որոնք համայնքներում սոցիալ-հոգեբանական աջակցություն են իրականացնում: Համայնքներում սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը կարևոր է համայնքների վերականգման, կայունության, վերակառուցման և հետագա զարգացման կարողությունների խթանման առուով: ACT հայաստանյան ֆորումը MENA Regional PSCoP-ին միացել է 2017 թ:


Մասնակիցները քննարկեցին Համայնքային սոցիալ-հոգեբանական աջակցությա հիմքերը՝ տեղական և միջազգային տեսակետներից: «Նրանք նաև անդրադրձել են անցած տարվա կատարած աշխատանքին, ձեռքբերումներին և մարտահրավերներին: Դա ներառել է նաև Հայաստանում և Իրաքում կատարված աշխատանքի մասին զեկույցի ներկայացումը: Մասնակիցները նաև անդրադարձել են համայնքային սոցիալ-հոգեբանական աջակցության կարիքներին, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական հարցերին առնչվող այլ խդնիրների»,- ասաց Կլոր սեղան հիմնադրամի արտակարգ իրավիճակների ծրագրի պատասխանատու Ալլա Սարգիսովան: Մասնակիցները հանդիպման ընթացքում որոշեցին դերակատարների համար խնդրին առնչվող դասընթացներ կազմակերպել և ընդգծել, որ այդ հարցում կարող են ներգրավվել նաև սոցիալ-հոգեբանական աջակցության համաշխարհային միավորումների անդամները: Հանդիպման ավարտին մասնակիցները մշակեցին 2019-2020 թթ. Գործողությունների նախնական ծրագիրը:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը հաջողությամբ ավարտեց հումանիտար օգնության բաշխումը կարկտահարությունից առավել տուժած Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում:
Ծրագրի իրականացման շրջանակում 4260 մարդ ստացավ մեկական պարկ ալյուր և արևածաղկի ձեթ, որը կապահովի յուրաքանչյուր ընտանիքի սնունդն առաջիկա 3 ամիսների համար:


Ծրագրի իրականացմանն աջակցեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սոցիալական բաժինը՝ հանձին Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի, և նշված համայնքների հոգևոր հովիվները, ինչպես նաև՝ կամավորներ համայնքներից: Դսեղ, Ոսկեհասկ համայնքներում օգնության բաշխմանը մասնակցեցին նաև մարզպետարանների ներկայացուցիչները և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:

 

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք (ACT Alliance) կազմակերպության արագ արձագանքման ծրագրերի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դաշինքի հայաստանյան ֆորումի հետ համագործակցությամբ հումանիտար օգնության ծրագիր է իրականացնում Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում: Ծրագիրը հիմնված է կարկտահարությունից տուժած համայնքներին օգնելու վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության առաջարկի վրա:

Մարդասիրական օգնության բաշխումը մեկնարկեց Լոռու Դսեղ համայնքում: Մասնագետները հաշվի են առել փաստը, որ կարկուտն ու փոթորիկը ոչ միայն ոչնչացրել են բնակիչների բերքը, այլ նաև ջարդել տների տանիքներն ու պատուհանները: Դսեղ գյուղում 1795 բնակիչ արդեն ստացել է ալյուր և արևածաղկի յուղ պարունակող սննդի օգնության փաթեթները: Օգնության տրամադրման և համակարգման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության բաժինը՝ դեմս ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի:

Լոռու և Շիրակի մարզերի գյուղապետարանները աջակցում են ծրագրին՝ տրամադրելով շահառուների ցուցակները և մասնակցելով օգնության բաշխման գործընթացին: Հաջորդ շահառու համայնքները Շիրակի մարզից ընտրված բնակավայրերն են:

 

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացվեց «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի (ACT Alliance) Եվրոպայի ֆորումի տարեկան հանդիպումը: Միջոցառմանը ներկայացված էին նաև Հայ առաքելական եկեղեցին և «ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան» հիմնադրամը (ՀԿՍ)՝ ի դեմս ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի:

Ֆորումի մասնակիցները որոշեցին դաշինքի Արևելյան Եվրոպայի անդամ երկրներում մարդասիրական աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար մոտ ապագայում նշանակել «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի համակարգող: Նոր մասնագետն, ըստ դաշինքի անդամների, պետք է լինի տեղացի:

Աշխատանքային հանդիպման ընթացքում դաշինքի անդամ եվրոպական եկեղեցական բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները միմյանց հետ կիսեցին ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում մարդասիրական առաքելություն իրականացնելու իրենց փորձը, քննարկեցին արագ փոփոխվող իրավիճակներին արդյունավետ արձագանքելու և համապատասխան գործողություններ իրականացնելու ուղիները: «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի Եվրոպական ֆորումի ներկայացուցիչները նաև քննարկեցին դաշինքի անդամակցության նոր մոդելները, ինչպես նաև նոր ու հիմնադիր անդամների համագործակցությունն ավելի թիրախային, նպատակային և արդյունավետ դարձնելու հարցերը:

«Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքը հիմնվել է 2010 թ.՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործուն մասնակցությամբ: Դաշինքն այսօր միավորում է աշխարհի 120 երկրների ավելի քան 140 եկեղեցու: Դաշինքի գործունեության հիմնական ոլորտներն են՝ արագ արձագանքում աղետներին, Կայուն զարգացման նպատակների իրականացում, մասնավոր հատվածի հաշվետվողություն, միգրացիա, գենդերային և կլիմայական խնդիրներ:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրականան հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԷՊ» ՀԿ) ազդարարեցին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը: Այն համախմբել էր ավելի քան վաթսուն սիրիահայ երիտասարդների։

Բացման և ողջույնի խոսքի ընթացքում «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը ներկայացնրեց ծրագրի նպատակն ու առանձնահատկությունները: Նա նշեց, որ ծրագիրը սիրիահայ երիտասարդներին տալիս է անձի զարգացմանն ուղղված դասընթացների լայն ընտրություն. «Վերջին տարիների ընթացքում շատ ծրագրեր են իրականացվել սիրիահայ երիտասարդների համար, սակայն այս ծրագիրը յուրօրինակ է նրանով, որ երիտասարդները հնարավորություն կունենան ընտրելու իրենց կարիքներին և հետաքրքրություններին համապատասխան դասընթացները, սեմինարները, կոնֆերանսներն ու միջոցառումները»:
ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրի փորձագետ Ռուբինա Դևրիկյանը տեղեկացրեց մասնակիցներին, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում են ոչ միայն դասընթացներ, այլև կրթաթոշակներ, ուխտագնացություններ և ճամբարներ սիրիահայ ուսանողների համար: 

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան քվեարկելու իրենց առավել հետաքրքրող դասընթացների և երիտասարդական ակումբների օգտին, որը հիմք ծառայեց ծրագրի հետագա գործողություններն իրականացնելու համար։  «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է համախմբել սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած երիտասարդներին, նոր գիտելիք ու հմտություններ տալ նրանց՝ նպաստելով վերջինների զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում կայացմանը: Ծրագրի նպատակներից է նաև համատեղ միջոցառումների միջոցով սիրիահայ և տեղացի երիտասարդների միջև հարաբերություններն ամրապնդելը:

Այն երիտասարդները, ովքեր հնարավորություն չեն ունեցել մասնակցել մարտի 20-ին տեղի ունեցած միջոցառմանը կարող են կապ հաստատել «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի աշխատակիցների հետ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ և Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով և մասնակցել հետագա միջոցառումներին և դասընթացներին, տեղեկանալ կրթաթոշակների և այլ հնարավորությունների մասին:

 

Երևանում ավարտվեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) հնգօրյա դասընթացավարների վերապատրաստման սեմինարը՝ մարդասիրական օգնության նոր մեխանիզմների վերաբերյալ: Տարածաշրջանային վերապատրաստման դասընթացի հյուրընկալող կողմը Եկեղղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամն էր՝ որպես ACT Alliance-ի հայաստանյան ֆորումի մասնակից:

Երևանյան դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Դանիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից, Մակեդոնիայից, Նորվեգիայից, Սերբիայից և այլ երկրներից: Դասընթացն անցկացնում էին ACT Alliance-ի մարդասիրական ծրագրերի պատասխանատու Քրիստոֆ Առնոլդը և դաշինքի քարտուղարության ներկայացուցիչ Յանա Շրյոդերը: Նման դասընթաց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքն անցկացնում է աշխարհի տարբեր վայրերում:

Անցած յոթ ամսվա ընթացքում ACT Alliance-ը վերանայել է մարդասիրական օգնության մեխանիզմները և սկսել է իր անդամների հետ կիսել այդ բարդ և երկարատև գործընթացի պտուղները: Վերանայման նպատակը եղել է ճգնաժամերի և աղետների ազդեցության տակ գտնվող համայնքներին հասցվող օգնությունը և դրա որակը և արագությունն ավելի արդյունավետ և ժամանակի պահանջներին ավելի համապատասխան դարձնելը:


Նոր մեխանիզմի շնորհիվ դաշինքն ակնկալում է վերացնել ստանդարտ մարդասիրական գործընթացները և որդեգրել անհատական ռազմավարություն յուրաքանչյուր վայրում օգնություն տրամադրելու համար: Պարզեցվել և ավելի արդյունավետ են դարձել արձագանքման գործիքները և վարչարարական գործընթացները: Առցանց հարթակի շնորհիվ այսուհետև օգնության ռեսուրսներն ավելի հասանելի են լինելու անդամների համար: Այսուհետև դաշինքի մարդասիրական աջակցությունը հիմնված է լինելու Մարդասիրական հիմնարար չափանիշների (Core Humanitarian Standard (CHS)) վրա, և մարդասիրական շահերի պաշտպանությունը դառնալու է արձագանքման գործընթացի մի մասը:

Դասընթացի հիմնական նպատակներն էին մասնակիցներին՝ ապագա դասընթացավարներին, հանգամանալից բացատրել ACT Alliance-ի մարդասիրական նոր մեխանիզմը, ուժեղացնել նրանց և դաշինքի մյուս անդամների միջև գործնական կապը: Վերապատրաստման դասընթացի հեռահար նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի հետագայում արդեն դասընթացավար դարձած մասնակիցները ACT Alliance-ի ֆորումի մյուս անդամներին և իրենց կազմակերպությունների աշխատակիցներին փոխանցեն դասընթացից ստացած գիտելիքը և փորձը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները հատուկ վարժությունների միջոցով ծանոթացան առանձնահատուկ արտակարգ իրավիճակներին արձագանքելու նոր գործիքներին և գործընթացներին: Դասընթացը ներառում էր նաև փորձի փոխանակում, քննարկումներ և խմբային աշխատանք: Ապագա դասընթացավարները տեղում գործնականում ծանոթացան նաև դաշինքի նոր առցանց գործիքակազմին:Ամփոփելով դասընթացից ստացած տպավորությունները և արձագանքները՝ Քրիստոֆ Առնոլդն ասաց. «Մասնակիցները բացի գիտելիք ստանալու նաև հիանալի ժամանակ անցկացրեցին: Նրանց խոսքով՝ դասընթացը դասախոսության, խմբային աշխատանքի և վարժությունների հաճելի համադրություն էր: Դասընթացը նաև ապահովել է մասնակիցների միջև ակտիվ շփում, բազմաթիվ քննարկումներ: Այն, ըստ մասնակիցների նաև հիանալի հնարավորություն էր Եվրոպայի տարբեր կազմակերպությունների համար միմյանց հետ ծանոթանալու և աշխատելու առումով»:Դասընթացի օրերին մասնակիցներն այցելեցին Կլոր սեղան հիմնադրամի արագ արձագանքման ծրագրերի շրջանակում աջակցություն ստացած սիրիահայ ընտանիքների, հանդիպեցին մասնագիտական հմտությունների դասընթացներին մասնակցած սիրիահայերի հետ, քննարկեցին նրանց հուզող հարցերը:

Շարունակվում է 2016 թ-ի օգոստոսին ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի մեկնարկած սիրիահայերի ինտեգրմանն ու սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված ծրագիրը: Այն իրականացվում է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) ֆինանսավորմամբ և ACT հայաստանյան ֆորումի անդամների՝ ԷԿԼՕՖ հիմնադրամի և UMCOR հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ: Ներկայում 57 սիրահայ կանայք և երիտասարդներ մասնագիտական և լեզվի դասընթացների են մասնակցում ռուսերեն և անգլերեն, վարսահարդարման, տորթերի և սեղանի ձևավորման, գեղահարդարների և մատնահարդարների, ինչպես նաև` հագուստի մոդելավորման 11 խմբերում:

«Հալեպ» ՀԲՀԿ-ի Արևիկ կենտրոնում ամեն շաբաթ օր 1-2-ը և 2-3-ը փորձառու հոգեբանն իրականացնում է հանդիպումներ մեծահասակների և երեխաների հետ, ի նպաստ շահառուների բարոյահոգեբանական և նոր հասարակությունում ինտեգրման խնդիրների լուծմանը: Նոյեմբերի 20-ին «Հալեպ» ՀԲՀԿ-ի աջակցությամբ Երևանի Արտ Հաուս ուսումնական կենտրոնում իրականացվեց ծրագրի կողմնորոշման հանդիպումը սիրիահայերի և կենտրոնի փորձառու մասնագետների մասնակցությամբ:

Սիրիահայերի աջակցության ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված և հակամարտությունից տուժած երիտասարդների և կանանց ինտեգրմանը Հայաստանում, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, դասընթացների, գործնական աշխատանքների ու զբաղվածության հնարավորություններ ստեղծելու միջոցով աջակցել նրանց կենսագործունեության միջոցների ապահովմանը:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper