Նորություններ

2018 թվականի սկզբին անցկացվեց «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից կազմակերպված ամառային ճամբարը Լոռու մարզի «Կռունկ» ճամբարում: Ճամբարին մասնակցեց թվով 39 երիտասարդ, այդ թվում՝ Սիրիայից տեղահանված երիտասարդներ, ինչպես նաև երիտասարդներ Երևանից և Շիրակի մարզից: Ճամբարը կազմակերպվել էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:


Ճամբարի առաջին օրը մասնակիցներին դիմավորեց և ողջունեց Գուգարաց թեմի առաջնոդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: «Ես լիահույս եմ, որ այս ճամբարում անցկացրաց առաջիկա օրերը կունենան և կրթական, և հոգևոր նպաստ ձեր կյանքում,» - ասաց սրբազանը: Լոռու մարզը հայտնի է իր մեծաքանակ եկեղեցիներով և սրբատեղիներով: Ճամբարի կազմակերպիչները մասնակիցներին ուղեկցեցին դեպի Արդվիի վանք, Օձունի և Դսեղի եկեղեցիներ և այլ սրբատեղիներ և տեսարժան վայրեր:

Օձունի եկեղեցում մասնակիցները զրուցեցին Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ, որը ներկայացրեց եկեղեցու պատմությունը, ցույց տվեց եկեղեցու պատերին փորագրված արձանագրությունները: Օձունի եկեղեցին կառուցվել է 5-րդ և 7-րդ դարերում և վերակառուցվել 8-րդ դարում` Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի (717- 728 թթ.) կողմից: Արդվիի Սուրբ Հովհաննես վանքում մասնակիցները հետաքրքիր փաստեր իմացան եկեղեցու մասին, որը հայտի է նրանով, որ այստեղ հանրաճանաչ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնը» ֆիլմը:

Դսեղում մասնակիցներն այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը նույնպես հետաքրքեց երիտասարդներին: Ճամբարի ընթացքում Գուգարաց թեմի քահանաները պարբերաբար այցելում էին մասնակիցներին, խորհուրդներ տալիս: Տեր Վահանն ու Տեր Ահարոնը երիտասարդների հետ զրուցեցին ժամանակակից աշխարհի խնդիրների և դրանք հաղթահարելու համար հոգևոր կրթության կարևորության մասին:


Ճամբարի մասնակից Սևան Կելեշյանը կիսեցտպավորությունները Տեր Վահանի հետ հանդիպման մասին, երբ վերջինս մասնակիցների հետ զրուցեց համացանցի վտանգների և երիտասարդների միջև միայնակության, մեկուսացման և դեպրեսիայի հետ ուղղակի կապի մասին: «Ես կարծում եմ, որ շատ կարևոր է քննարկել ժամանակակից խնդիրները հավատքով մարդկանց հետ: Մենք համացանցից օգտվում ենք ամեն օր և անգամ չենք մտածում դրա վտանգների մասին» ,- ասաց Սևանը՝ շարունակելով. «Տեր Վահանի և երիտասարդների ցույց տվեց, որ եկեղեցականներն այնտեղ չէին միայն եկեղեցին քարոզելու, այլ նաև երիտասարդների հետ ամենօրյա խնդիրների հետ զրուցելու»:

 

 

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper