Նորություններ

IMG 937125 սիրիահայ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում ուղևորվեց դեպի Ամբերդի ամրոց, ինչպես նաև այցելեց Բյուրականի աստղադիտարանի թանգարանը: Այս կրթական ծրագրի նպատակն էր ծանոթացնել Սիրիայից տեղահանված երիտասարդներին հայաստանյան կարևոր հոգևոր և գիտական կենտրոններին:

Ուղևորության առաջին կանգառն էր Բյուրականի աստղադիտարանի թանգարանը, որը հիմնել էր Վիկտոր Համբարձումյանը: Մասնակիցներն այցելեցին հայտնի ակադեմիկոսի տուն-թանգարանը, տեղեկացան նրա գործունեության և ժամանակակից աստղագիտության ոլորտում նրա ներդրումների մասին:

Ճանապարհորդության երկրորդ կեսին սիրիահայ երիտասարդները այցելեցին Հայաստանի ամենահին ամրոցներից մեկը` Ամբերդի բերդը: Մասնակիցներն իմացան յոթերորդ դարում կառուցված բերդի մասին, որի անունը թարգմանաբար նշանակում է «ամպի բարձրության բերդ»:

IMG 9360«Սա իսկապես անմոռանալի վայր է,» - ասաց մասնակիցներից մեկը. «Մենք շատ ուրախ ենք, որ Կլոր սեղան հիմնադիրամի և Հալեպ ԿՀ-ի շնորհիվ այս կրթական ծրագրի շրջանակներում հնարավորություն ենք ստացել բացահայտելու Հայաստանը»:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «Հալեպ» ՀԿ-ի կողմից: Ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթացներ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper