Նորություններ

Ավարտվեց «Կոնֆլիկտներ և հիշողություններ» դասընթացը, որը կազմակերպվել էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը: Այն իրականացվում «Հալեպ» հայրենակացական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
Դասընթացը վարում էին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի մասնագետները՝ հատուկ մեթոդաբանությամբ:


Դասընթացին մասնակցում էր սիրիահայ 19 և Շիրակի մարզի գյուղաբնակ 3 երիտասարդ: Նրանք սովորեցին վերլուծել և ուղղորդել սեփական անձի, ընտանիքի, ազգային և համայնքային հիշողությունները` առանց վնասելու ապագան, փոխանցել հիշողությունները ապագա սերունդներին, լինել հիշողության կրող ու փոխանցող և, միևնույն ժամանակ, կարողանալ կառուցել լիարժեք ապագա նոր միջավայրում և նոր պայմաններում:


Եռօրյա դասընթացի ավարտին երիտասարդները գրեցին էսսեներ և ստեղծեցին յուրահատուկ նկարներ` արտացոլելով ապագայի մասին իրենց մտորումները նոր Հայաստանում: Ինչպես մասնակից երիտասարդներից մեկը նշեց` «Անցյալը մերն է, սակայն մեր ձեռքերում չէ, իսկ ապագան մեր ձեռքերում է»:

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper