Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, նախաձեռնել է 2021 թ. սոցիալ-հոգեբանական ծրագրային շարքը: Նպատակն է, որպեսզի հոգևորականը և սոցիալական աշխատողը ավելի արհեստավարժ կարողանան ամոքել հայ ժողովրդի բազում վերքերը և ավելի լայնածավալ ու արդյունավետ ծառայություն մատուցեն Արցախյան պատերազմից տուժած տեղաբնակ, տեղահանված և հատկապես զոհված, հաշմանդամ կամ գերեվարված զավակ ունեցող ընտանիքներին, ովքեր գտնվում են ծանր հոգեբանական վիճակում:

2 Priests roundtable act.am

Այդ կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված եռօրյա դասընթաց՝ Արարատյան, Արմավիրի, Մասյացոտնի, Շիրակի, Գեղարքունյաց, Գուգարաց, Արթիկի, Կոտայքի, Տավուշի թեմերում և ՀՀ Զինված ուժերում իրենց հոգևոր ծառայությունը մատուցող քահանաների մասնակցությամբ: Դասընթացավարն էր ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն հոգեբան Դավիթ Գևորգյանը:

5 Priests roundtable act.am

Դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացրեցին մի շարք խնդրահարույց իրավիճակներ` ստանալով համապատասխան խորհրդատվություն:

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436