Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի սոցիալական ձեռներեցության կրթական ծրագրի շրջանակներում մայիսի 1-ից մեկնարկել է «Շուլալ կարպետների արտադրություն Տավուշում» ծրագիրը: Այն իրականացնում է «ԹԵԼԻԿ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպությունը՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է պատրաստել հայկական ավանդական շուլալ տեսակի կարպետներ, որը կնպաստի սոցիալապես անապահով և գործազուրկ կանանց աշխատանքի հարցի լուծմանը։ Ծրագրի շրջանակում արտադրած կարպետների վաճառքից գոյացած գումարով նախատեսվում է ձեռք բերել հումք՝ կարպետագործությունը շարունակելու և այլ կանանց նույնպես ծրագրի մեջ ընդգրկելու համար։

Armenia Round Table Carpet production in Tavush 9

Թելիկ ՀԿ-ն արտադրում է շուլալ կարպետներ, որոնք վաղուց մոռացված են՝ չնայած գեղեցկությանն ու ամրությանը: Գորգերը մշակութային բարձր արժեք ներկայացնող արտադրանք են՝ գործված էկոլոգիապես մաքուր հումքից (բուրդ և բամբակ): Բնական բրդից գործված գորգը կամ կարպետը ոչ միայն գեղեցկացնում են ինտերիերը, այլ անհրաժեշտություն են հատկապես փոշուց ալերգիա ունեցող մարդկանց համար: Թելիկ ՀԿ-ն ունի վարպետաց դասեր, որոնք բավականաչափ հետաքրքրություն են առաջացրել թե՛ տուրօպերատորների շրջանում, և թե՛ տեղաբնակների։ Այս արտադրությունը վերականգնում է մոռացված ավանդական հայկական կարպետի այս տեսակը, լուծում է սոցիալապես անապահով և գործազուրկ կանանց աշխատանքի հարցը, նաև հնարավորություն է տալիս ուսանողներին տիրապետել արհեստի, ինչպես նաև լրացուցիչ գումար վաստակել: Ծրագրի շնորհիվ կանայք ձեռք կբերեն մասնագիտական գիտելիք նոր հմտություններ, որոնք էլ հիմք կդառնան համապատասխան աշխատանք գտնելու գործում։


Armenia Round Table Carpet production in Tavush 8
«Շուլալ կարպետների արտադրություն Տավուշում» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի «Սոցիալական Ձեռներեցության կրթական ծրագիր» ծրագրի շրջանակներում՝ Հաց Աշխարհին (Brot für die Welt) կազմակերպության աջակցությամբ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436