Նորություններ

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Գյումրու սոցիալական կենտրոնում սկսվել է Արցախից տարհանված խոցելի ընտանիքներին սննդի, հիգիենիկ փաթեթներ և անկողնային սպիտակեղենի հավաքածուների բաշխումը։ Նախաձեռնությունն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից ստացած դրամաշնորհի շրջանակում՝ Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (ACT Alliance) աջակցությամբ։

2 Gyumri humanitarian aid 05 03 21 roundtable act.am


Ծրագրով նախատեսված է 450 անձի տրամադրել սննդի և հիգիենիկ փաթեթներ, իսկ բազմանդամ ընտանիքներին՝ նաև անկողնային սպիտակեղենի հավաքածուներ: Մարտի 5-ին սննդի և հիգիենիկ փաթեթներ էին բաշխվել 354 շահառուի։ Ծրագիրը կավարտվի այս շաբաթվա սկզբին։Բաշխումն իրանակացել է՝ համաճարակային պայմանները պահպանելով։



Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված շրջաններից տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Կլոր սեղան հիմնադրամի ֆինանասավորմամբ՝ տորթերի պատրաստման մասնագիտական դասընթացին։ Քաշաթաղցի կանանցից մեկը հույս է հայտնել, որ դասընթացն ավարտելուց կկարողանա հոգալ ընտանիքի կարիքները։

3 Gyumri humanitarian aid 05 03 21 roundtable act.am

 

Ինը երեխա ունեցող մի ընտանիքի զավակներից մեկն էլ անհետ կորել է Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում: ՀԿՍ աշխատակիցները նրանց ընդգրկել են նաև հիմնադրամի մեկ այլ գործընկերոջ՝ Diakonie Katastrophenhilfe –ի դրամական օժանդակության ծրագրում:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436