2020 թ. հուլիսից դեկտեմբեր ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի իրականացրած «Մասնագիտական ուսուցում խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակում 40 շահառու ընտանիք վերհանել և լուծել է իր սոցիալական խնդիրները: 30 կին և 60 մեծահասակ ստացել է արհետսագործական կրթություն, նրանց 30%-ը լուծել է զբաղվածության խնդիրը: Ծրագրի՝ նշված ժամանակահատվածում 30-40 կին իրազեկվել է աշխատանքի և սոցիալական ապահովության իրավունքի մասին և կարող է պաշտպանել իր իրավունքը, դարձել է ավելի ինքնավստահ: Կենտրոնում գործող նախակրթարանն օժանդակել է սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց երեխաների խնամքի և կրթության խնդիրները լուծելու գործում: Ցերեկային խնամքի կենտրոնը լուծել է 20-25 երեխաների և դեռահասների արտադպրոցական ժամանցի և կրթության խնդիրը:
Ծրագրի ուղղակի շահառուները եղել է դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած 30-45 տարեկան 40 կին։ Անուղղակի շահառուներ են 40 շահառուների ընտանիքի անդամները։ Ընտրությունը կատարվել է հայտարարությունների արդյունքում կենտրոն դիմած և սոցիալական աշխատողների տունայցերի արդյունքում ընտրված ընտանիքներից, ինչպես նաև կենտրոնի Սոցիալական ուղղության շահառուների բազայից: Ծրագրի իրականացման նպատակով կենտրոնը համագործակցել է Գյումրու տարածքային Սոցիալական ծառայությունների, Գյումրու տարածքային զբաղվածության կենտրոնի, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայկական Կարիտասի, World Vision-ի, Գյումրու զբաղվածության կենտրոնի, Սախարովի կենտրոնի, Focus on Children Now-ի, «Առավոտ» ՀԿ-ի, Գյումրու մանկատների, Գյումրու տարեցների տուն-ինտերնատի, Արաբկիր երեխաների և դեռահասների բժշկական կենտրոնի, Գյումրու պոլիկլինիկաների, հետ: Սոցիալական աշխատողները և հոգեբանը հանդիպում են ունեցել շահառուների հետ, անցկացրել հարցազրույց, ներկայացրել են ծրագրի նպատակը և խնդիրները:
2020 թ. հունվար-փետրվար ամիսներին իրականացվել են նախատեսված բոլոր գործողությունները, մարտ-հուլիս ամսի գործողությունները վերանայվել են և փոփոխվել՝ պայմանավորված արտակարգ դրությամբ և կրթական գործնեության դադարեցմամբ: Հուլիս-դեկտեմբեր ամիսներին շարունակվել են նախատեսված գործողությունները:
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
http://roundtable-act.am/am/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/shirak_doiocese_vocationa_training_2020#sigProId302bdb2ed4