Նորություններ

Մայիսի 17-ից 19-ը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի մարզի երիտասարդների հետ անցկացվեց հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի երկրորդ հեռավար հանդիպումը: Դասընթացավարներն էին Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ Մելանյա Ռաֆայելյանը և Կարինե Տոնոյանը: Հեռավար հանդիպումների ժամանակ դասընթացավարները մանսակիցներին ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի 5 թեմաները և երիտասարդների հետ քննարկեցին, թե ինչ է կոնֆլիկտը, ինչ է կոնֆլիկտի փոխակերպումը, ինչպես վերլուծել այն, ինչպես նաև խոսեցին կոնֆլիկտի դերակատարների և կոնֆլիկտի վերլուծության մեթոդների մասին: Հեռավար դասընթացին մասնակցեց Շիրակի մարզի 16 երիտասարդ, որոնք հեռավար ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան գործնականում ծանոթանալ կոնֆլիկտային հաղորդացմանը:

Conflict transformation training Shirak Round Table Charity Foundation 2

Դասընթացը հնարավություն ընձեռեց երիտասարդներին ձեռք բերել բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների փոխակերպմանը, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև նպաստեց երիտասարդների մոտ փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

Conflict transformation training Shirak Round Table Charity Foundation 11

Հեռավար դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436