Նորություններ

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական վճարովի պրակտիկայի մասնակիցներ Շաղիգ Ճուհարյանին և Կալի Պապօղլիին իրենց պրակտիկան անցկացնում են «Աշն փրոջեքթ» ճարտարապետական ընկերությունում:


Կալին ծնվել է Քուվեյթում, ապա մեկ տարի անց տեղափոխվել Սիրիայի Հալեպ քաղաք: Հալեպում հաճախել է Հայկազյան ազգային վարժարան, ապա՝ Կարեն Եփփե ազգային ճեմարան: 2014 թ.-ին պատերազմի պատճաոով ընտանիքով տեղափոխվել է Հայաստան և շարունակել ուսումը: «Երևանում դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել եմ Հայաստանի Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Միջավայրի դիզայն» բաժին, այժմ սովորում եմ 4-րդ կուրսում»,- նշում է Կալին:


«Ընտրել եմ այս մասնագիտությունը՝ ոգեշնչվելով մորեղբորիցս, ով ճարտարապետ է և ում աշխատանքները տեսնելով, հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ ավելի մեծացավ: Ուսմանս հետ մեկտեղ մասնակցել եմ մասնագիտական տարբեր դասընթացների՝ 3D Max, AutoDesk Revit, Archicad, Autocad և այլն: Մի քանի ամիս աշխատել եմ իմ մասնագիտությամբ, սակայն դասերս չհասցնելու պատճառով թողեցի աշխատանքս»,- նշում է Կալին:


Իսկ թե ինչու դիմեց ինթերնշիփային այս ծրագրին, Կալին պատասխանում է. «Ինթերնշիփին դիմելու նպատակս էր բարելավվել մասնագիտական գիտելիքներս և հմտություններս: Արդեն սովորել եմ գունային ճիշտ համադրություն, գունային գամմային համապատասխան իրերի դասավորություն և ամենակարևորը՝ այս ընթացքում մեծ փորձ ձեռք բերեցի՝ ապագայում լավ և հմուտ մասնագետ դառնալու համար»:


Կալիի հետ «Աշն փրոջեքթ» ընկերությունում պրակտիկա է անցնում նաև իր համակուրսեցի Շաղիգ Ճուհարյանը: Շաղիգն ընտանիքով Հայաստան է տեղափոխվել 2012 թ.: Հարցին, թե ինչու է ընտրել դիզայների մասնագիտությունը, Շաղիգը պատասխանում է. «Հայրս ճարտարապետ է, ումից էլ հենց մոտիվացվել եմ ընտրելու այս մասնագիտությունը: Մյուս տարի պլանավորում եմ ընդունվել մագիստրատուրա, իսկ մոտ ապագայում կցանկանայի բացել իմ սեփական ճարտարապետական ստուդիան»: Շաղիգը պրակտիկայի շրջանակում պատրաստում է տարատեսակ էսքիզներ, ընդգրկված է ինտերիեր դիզայնի տարբեր աշխատանքներում:


«Շնորհակալություն եմ հայտնում ինձ իմ մասնագիտական պրակտիկան ապահովելու համար: Նախկինում դիմել եմ տարբեր տեղեր մասնագիտական աշխատանքի համար, սակայն ապարդյուն: Իսկ այս ծրագիրն իսկապես հիանալի հնարավորություն էր փորձի ձեռքբերման համար, և հուսով եմ, համալսարանն ավարտելուց հետո անմիջապես կարող եմ աշխատել»,- ուրախությամբ նշում է Շաղիգը:

2019 թ.նոյեմբերի 4-ից «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, իրականացնում՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Պրակտիկայի ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքներն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ և ծանոթանալ աշխատանքային միջավայրին:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436