Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակների և «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ, փետրվարի 4-ից 5-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցային համալիրում անցկացրեց «Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցին» խորագրով համաժողովը:
Համաժողովի առաջնահերթությունը ՄԱԿ-ի հռչակած և ՀՀ կողմից ընդունված 17 Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ) և նրանց հետ Եկեղեցու գործունեության համադրումը քննարկելն էր:


Միջոցառման նպատակն էր նաև զինել Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներին և թեմերին կից գործող սոցիալական կենտրոնների աշխատակիցներին ԿԶՆ մասին անհրաժեշտ գիտելիքով և քննարկել, թե ինչպես եկեղեցին կարող է մասնակցել ԿԶՆ իրականացմանը՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ:


Մասնակիցները, որոնց մեջ էին Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևորականները, Կլոր սեղան հիմնադրաամի ծրագրային պատասխանատուները, հիմնադրամի աջակցությամբ գործող կենտրոնների աշխատակիցները, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին ժամանածները նախանշված թեմաների շրջանակում ամփոփեցին, թե ինչ են ընտրված ուղղություններով կատարում թեմերը և սոցիալական կենտրոնները, ապա ներկայացրեցին առաջարկները՝ գործունեության հետագա բարելավման համար:


Հաշվի առնելով ՀԿՍ և Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը որպես թիրախ ընտրվեցին հետևյալ նպատակները՝ Նպատակ 1 (Ոչ աղքատությանը), Նպատակ 2 (Ոչ սովին), Նպատակ 4- ՝ Որակյալ կրթություն, Նպատակ 5 (Գենդերային հավասարություն), Նպատակ 8` Արժանապատիվ աշխատանք և տնտեսական զարգացում, Նպատակ 10 (Կրճատված անհավասարություն), Նպատակ 11-ը՝ Կայուն քաղաքներ և համայնքներ, Նպատակ 13-ը՝ Գործողություններ՝ ի նպաստ կլիմայի, Նպատակ 16-ը՝ Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ և Նպատակ 17-ը՝ Համագործակցություն՝ նպատակների համար:


«Ապրելամիջոցներ և արժանապատվություն» խորագրով առաջին խումբը քննարկում էր Կայուն զարգացմաան նպատակներից 3-ը՝ Ոչ աղքատությանը (Նպատակ 1), Ոչ սովին (Նպատակ 2), Արժանապատիվ աշխատանք և տնտեսական զարգացում (Նպատակ 8):


Երկրորդ խումբը խոչվում էր «Հավասարություն և համագործակցություն»: Այն քննարկում էր հետևյալ նպատակները՝ Գենդերային հավասարություն (Նպատակ 5), Կրճատված անհավասարություն (Նպատակ 10), Համագործակցություն՝ նպատակների համար (Նպատակ 17):
Երրորդ խմբի խորագիրն էր «Կյանքի կառավարիչները և համաարարիչները»: Մասնակիցները քննարկում էին Նպատակ 11-ը՝ Կայուն քաղաքներ և համայնքներ, Նպատակ 13-ը՝ Գործողություններ՝ ի նպաստ կլիմայի:

 

«Խաղաղություն և կրթություն» անունը կրող չորրորդ խմբի քննարկման թիրախում էին Նպատակ 4-ը՝ Որակյալ կրթություն, և Նպատակ 16-ը՝ Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ:
«Խմբային քննարկումների արդյունքները կամփոփվեն առաջիկայում և կներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերին: Սակայն եթե խմբերի մասնակիցներն ընթացքում ունենան առաջարկներ, մենք սիրով կլսենք և կքննարկենք դրանք»,- վստահեցրեց Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:


«Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցին» երկօրյա համաժողովն ամփոփվեց Պահպանիչ աղոթքով, որը կատարեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:


Կայուն նպատակների իրագործման մեջ մեծապես գնահատվում է Եկեղեցու դերը, քանզի նրա սպասավորները համայնքներում հստակ տիրապետում են այնտեղ տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին տեղեկություններին, գիտեն իրենց հոգևոր հոտի անդամների կարիքները և կարող են անգնահատելի դերակատարում ունենալ Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործնական քայլերի հարցում:

«Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակները պաշտոնապես ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ից: Դրանք ներառում են աղքատության, սովի վերացումը, բնակչության առողջության ամրապնդումը, որակյալ կրթության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը, մաքուր ջրի և սանիտարական պայմանների ապահովումը, մատչելի և մաքուր էներգիայով ապահովումը, արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի ապահովումը, արդյունաբերության, նորարարությունների և ենթակառուցվածքների զարգացումը, անհավասարությունների վերացումը, կայուն համայնքների ստեղծումը, պատասխանատու սպառումը, կլիմայի պահպանումը, կյանքը ջրի տակ և ճանմբարում, խաղաղության ամրապնդումը և հանուն այդ նպատակների իրականացման համագործակցության ամբապնդումը: 

Կայուն զարգացման նպատակներն ընդունել էին աշխարհի երկրների առաջնորդները՝ 2015 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Այդ նպատակները հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող բոլոր երկրներին կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը:

Համաժողովի բացման մասին առավել մանրամասն՝ այստեղ

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper