Նորություններ

ՀԱԵ Արագածոտնի թեմի Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի և Սաղմոսավանի Հայորդաց տան սաների մասնակցությամբ Սաղմոսավանի նորակառույց Հայորդաց տան դահլիճում ցուցադրվեց բնապահպանական բովանդակությամբ «Բացատում» թատերական ներկայացումը: «Սուրբ Մարիանե», ինչպես նաև Սաղմոսավանի սոցիալական կենտրոնները գործում են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

DSC09196

Միջոցառման նպատակն է արվեստի միջոցով իրազեկել մարդկանց` շրջակա միջավայրի պահպանմանը վերաբերող հիմնախնդիրներին, ինչպես նաև նպաստել երկու կենտրոնի սաների համագործակցության, ընկերական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, այդ թվում` փոխանցել «Սուրբ Մարիանե» կենտրոնի փորձը Հայորդաց տան սաներին:

Ներկայացման նախաձեռնողը «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի թատերական խմբակն էր, որտեղ մշակվել է սցենարը, պատրաստվել են զգեստները և բեմադրության համար անհրաժեշտ պարագաները, իրականացվել են փորձերը: «Սուրբ Մարիանե» կենտրոնը նշված աշխատանքներին հրավիրել է մասնակցել նաև Սաղմոսավանի Հայորդած տան սաներին, որոնք ակտիվորեն և մեծ ոգևորությամբ հաճախում էին փորձերին:

20191107 172757

Ներկայացմանը հաջորդած համերգային ծրագրի ընթացքում կենտրոնների երեխաները կատարեցին ազգային երգեր՝ սկզբում երկու կենտրոնի միասնական երգչախմբով, իսկ հետո ամեն կենտրոնի երգչախումբն առանձին: Բեմադրությանը ներկա են եղել «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի աշխատակազմը, Հայորդաց տան սաներն Սաղմոսավան և Արտաշավան գյուղերից, նրանց ընտանիքների անդամները, հարազատները:

DSC09167

Հանդիսատեսները ծանոթացան նաև Հայորդաց տան սաների բազմաթիվ նկարչական ստեղծագործություններին, որոնք ստեղծվել են «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի կամավորների կազմակերպած նկարչության դասընթացների ժամանակ: Նախատեսվում է համատեղ միջոցառումների իրականացումը դարձնել շարունակական, ինչը կնպաստի նաև Սաղմոսավանում և Արտաշավանում համայնքային կյանքի աշխուժացմանը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436