Նորություններ

ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը, «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի արագ արձագանքման ծրագրերի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնիև հայաստանյան ֆորումի հետ համագործակցությամբ Արցախ է հասցրել մարդասիրական օգնություն` Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սկսված ապրիլյան պատերազմի օրերին տեղահանված բնակչության համար: Օգնության փաթեթները ներառել են առաջին անհրաժեշտության սննդամթերք և հիգիենայի պարագաներ: Փաթեթներ են տրամադրվել Ստեփանակերտում և Արցախի 9 գյուղերում ապրող 722 տեղահանված և տուժած բնակիչների: Կլոր սեղանին են միացել նաև ֆորումի մյուս անդամները` UMCOR և ECLOFկազմակերպությունները:


 Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը և ԼՂՀ կառավարությունը Հայաստանյան կլոր սեղանին են տրամադրել շահառուների ցուցակները և օժանդակել օգնության տրամադրման և բաշխման հարցում: Արցախին օգնություն տրամադրելու գործում ներգրավված է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնը` Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի գլխավորությամբ:

            Սոցիալական ծառայության կենտրոնը և Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը շարունակում են հումանիտար օգնության բաշխումը ռմբակոծված տարածքներից նաև Հայաստան տեղահանված արցախցիներին: «Արցախ այցելության ընթացքում կատարել ենք կարիքների գնահատում` պարզելու, թե հատկապես ինչ է անհրաժեշտ տեղահանված բնակիչներին: Իսկ հայաստանյան թեմերի հետ համագործակցության շնորհիվ նաև մարզերում  հաստատվածների թիվն ունենք: Ընդհանուր առմամբ, թե՛ Արցախում մնացածները, թե՛ Հայաստան եկածներն առաջին հերթին հումանիտար օգնության կարիք ունեն: Շատերը թողել են իրենց տներն ու հանպատրաստից դուրս եկել գյուղերից»,- ասել է Տեր Մարկոսը:

            Ծրագրի շրջանակում այս շաբաթվա ընթացքում «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի հայաստանյան ֆորումի անդամ կազմակերպությունները, Մայր Աթոռի սոցիալական ծառայության կենտրոնի հետ համատեղ այցելելու են Կոտայք, Արմավիր ևՍյունիք, որտեղ հիմնականում բնակություն են հաստատել  Արցախի սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները:  Բարեգործական ծրագիրը հաջորդ շաբաթ կշարունակվի Արցախում:http://roundtable-act.am/media/plg_content_mavikthumbnails/images/zoomin.cur), pointer; zoom: 1;">

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436