Նորություններ

Ապրիլի 28-ից մայիսի 6-ը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Տավուշի մարզի երիտասարդների համար անցկացվեց հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի՝ այս անգամ հեռավար հանդիպումը: Դասընթացավարներն էին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ և համալսարանի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների և արտաքին շահակիցների աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը: Հեռավար հանդիպումների ժամանակ դասընթացավարները ներկայացրեցին դասընթացի մասնակիցներին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի 5 թեմաները և երիտասարդների հետ քննարկեցին, թե ի՞նչ է կոնֆլիկտը, ի՞նչ է կոնֆլիկտի փոխակերպումը, ինչպե՞ս վերլուծել կոնֆլիկտը, ինչպես նաև խոսեցին կոնֆլիկտի դերակատարների և կոնֆլիկտի վերլուծության մեթոդների մասին: Հեռավար դասընթացին մասնակցեց Տավուշի մարզի 15 երիտասարդ, ովքեր հեռավար ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան գործնականորեն հասկանալ կոնֆլիկտային հաղորդակցման հմտությունները:

Screenshot 1

Դասընթացը հնարավորություն ընձեռեց երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև նպաստեց, որպեսզի երիտասարդների մոտ փոխվի վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

93675005 519197252110166 6915243306175692800 n

Հեռավար դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436