Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրականան հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԷՊ» ՀԿ) ազդարարեցին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը: Այն համախմբել էր ավելի քան վաթսուն սիրիահայ երիտասարդների։

Բացման և ողջույնի խոսքի ընթացքում «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը ներկայացնրեց ծրագրի նպատակն ու առանձնահատկությունները: Նա նշեց, որ ծրագիրը սիրիահայ երիտասարդներին տալիս է անձի զարգացմանն ուղղված դասընթացների լայն ընտրություն. «Վերջին տարիների ընթացքում շատ ծրագրեր են իրականացվել սիրիահայ երիտասարդների համար, սակայն այս ծրագիրը յուրօրինակ է նրանով, որ երիտասարդները հնարավորություն կունենան ընտրելու իրենց կարիքներին և հետաքրքրություններին համապատասխան դասընթացները, սեմինարները, կոնֆերանսներն ու միջոցառումները»:
ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրի փորձագետ Ռուբինա Դևրիկյանը տեղեկացրեց մասնակիցներին, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում են ոչ միայն դասընթացներ, այլև կրթաթոշակներ, ուխտագնացություններ և ճամբարներ սիրիահայ ուսանողների համար: 

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան քվեարկելու իրենց առավել հետաքրքրող դասընթացների և երիտասարդական ակումբների օգտին, որը հիմք ծառայեց ծրագրի հետագա գործողություններն իրականացնելու համար։  «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է համախմբել սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած երիտասարդներին, նոր գիտելիք ու հմտություններ տալ նրանց՝ նպաստելով վերջինների զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում կայացմանը: Ծրագրի նպատակներից է նաև համատեղ միջոցառումների միջոցով սիրիահայ և տեղացի երիտասարդների միջև հարաբերություններն ամրապնդելը:

Այն երիտասարդները, ովքեր հնարավորություն չեն ունեցել մասնակցել մարտի 20-ին տեղի ունեցած միջոցառմանը կարող են կապ հաստատել «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի աշխատակիցների հետ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ և Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով և մասնակցել հետագա միջոցառումներին և դասընթացներին, տեղեկանալ կրթաթոշակների և այլ հնարավորությունների մասին:

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper