Նորություններ

Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն այս տարի անցկացվում է յուրահատուկ ձևաչափով: Մեկնարկը տրվել է Տավուշի բերդ քաղաքում: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 3000-ից ավելի հայտ է ներկայացվել 85 երկրից: Նրանցից 65-ի հաջորդ 10 օրվա ընթացքում կցուցադրվի Երևանի Սուրբ Աննա Եկեղեցու բակում: Ֆիլմերին զուգահեռ կազմակերպվելու են նաև քննարկումներ կանանց իրավունքների, ընտանիքում բռնության կանխարգելման և հասարակական ու սոցիալական այլ թեմաներով:

IMG 5250

«Բերդը»՝ Բերդում: Այդպիսի խորհրդանշական նախաձեռնությամբ մեկնարկեց այս տարվա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը: Միջոցառումն արդեն յոթերորդ անգամ է հրավիրում դիտելու և քննարկելու հոգևոր արժեքներ, մշակութային ճաշակ, սոցիալական և կենցաղային տարատեսակ խնդիրներ վերհանող ֆիլմեր և միջոցառումներ: Այս տարի փառատոնը տևելու է մինչև սեպտեմբերի 1-ը:

IMG 5332

Աննա Կարապետյան, «Ֆրեսկո» փառատոնի գեղարվեստական ղեկավար - Հուլիսյան դեպքերից հետո մենք որոշեցինք հենց սահմանամերձ Բերդում անել և մշակութային եռուզեռը, ոգևորությունը փոխանցել տավուշցիներին՝ հենց Բերդում:

IMG 5514

Կարեն Գևորգյան, «Բերդ» պարային անսամբի գեղարվեստական ղեկավար - Մենք արդեն շուրջ 60 տարի է՝ մեր դարպասները ամուր ենք պահում և չենք թողնում՝ օտար շարժում, օտար խաղացանկ մտնի մեր անսամբլի խաղացանկում: Այնպես էլ այս սարերն են ամուր բերդի նման, և կարծում եմ՝ իսկապես խորհրդանշական է «Բերդ» պարային անսամբլը Բերդ քաղաքում: Եվ եթե անկեղծ ասեմ՝ դուք պետք է տեսնեիք մեր պարողների ու պարուհիների ոգևորությունը, երբ նրանք իմացան, որ գալու են Բերդ:

«Ֆրեսկոյի» շրջանակում այս տարի Հայաստանի էկրան են բարձրանալու 23 երկրի ներկայացուցիչների ֆիլմեր: Միջոցառումն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: Վեհափառ Հայրապետն ուղերձում հատկապես կարևորել էր փառատոնի հոգևոր բնույթը:

IMG 5425

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ - Փառատոնը կարևոր իրադարձություն է: Այն համախմբում է երիտասարդներին՝ հոգևոր արժեքներ սերմանող ժամանակակից արվեստը ճանաչելու, միմյանց մշակույթին և արվեստին հաղորդակից լինելու, բարեկամության ոգին զորացնելու, մշակութային երկխոսությունը խթանելու:

IMG 5700

Փառատոնի ընթացքում ֆիլմերի ցուցադրություններից, ֆիլմերի հեղինակների և այլ հոգևոր փառատոների մասնակիցների հետ թեմատիկ քննարկումներից բացի նախատեսված են այլ մասշտաբային մշակութային միջոցառումներ ևս: Համերգներ են կայանալու Հայաստանի պարի պետական անսամբլի մասնակցությամբ, հատուկ համերգով նշելու են Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակը, նաև լինելու է Ջիվան Գասպարյանի և ընկերների համերգը:

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436