ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է «Աջակցություն Արցախից տեղահանվածներին» ծրագիրը: Հայ Առաքելական Եկեղեցու Արագծոտնի թեմի՝ Աշտարակի «Սուրբ Մարիանե» կենտրոնում մարդասիրական օգնության բաշխումն ուղեկցվել է կանանց համար խմորեղենի պատրաստման դասերով: Այն վարել է Արցախի Հադրութ քաղաքից Հասմիկը: Դասընթացի թեման՝ Արցախի գաթայի պատրաստումն էր: Աշտարակում նախատեսված է օգնություն բաշխել 254 շահառուի:
Բաշխման ընթացքին մասնակցել և արցախցի շահառուների հետ զրուցել է Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Նա նաև պատասխանել է նրանց հուզող հարցերին:
Սաղմոսավանի սոցիալական կենտրոնում օգնության բաշխումն ուղեկցվել է արցախցի կանանց համար կար ու ձևի դասով: Դասընթացի մասնակից կանայք շեշտել են, որ նախաձեռնության շնորհիվ նոր հմտություն են սովորում, որն իրենց պետք է գալու ամբողջ կյանքի ընթացքում, շեշտել նաև դասընթացի հոգեբանական ազդեցությունը: Նրանք ընդգծել են, որ կարևոր է նաև երեխաների մասնակցությունը կենտրոնի խմբակներին: Իսկ երգի և նկարչության դասերի ընթացքում արցախցի և գյուղի երեխաները երգել ու նկարել են միասին:
Սաղմոսավանի կացարանում բնակվում է 30 մարդ՝ Արցախի Հադրութ, Շուշիից, Բերձոր (Լաչին) քաղաքներից: Շահառուները բարձր են գնահատել, որ եկեղեցին կացարան է տրամադրել, հոգացել սննդի կարիքները:
ՀԱԵ Արմավիրի թեմի Քարակերտի «Սբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր մշակութային և Գայի «Սբ Նշան» սոցիալական կրթա-մշակութային կենտրոններում իրականացել է 104 արցախցիների համար նախատեսված սննդի, սանհիգիենիկ և անկողնային պարագաների բաշխման գործընթացը: Մարզի Քարակերտ, Լեռնագոգ, Դալարիկ համայնքներում ապաստանել է 48, իսկ Գայ, Լուսագյուղ և Արաքս համայնքներում՝ 56 արցախցի:
ՀԱԵ Կոտայքի թեմի ճամբարում բնակվում է 33 անձ: Օլիմպիական ավանի 3-րդ մասնաշենքում՝ 188 մարդ, ներառյալ 64 անչափահաս: Նրանք Արցախի տարբեր շրջաններից են, հիմնականում՝ Քաշաթաղից, Հադրութից, Շուշիից, Բերձորից: Կացարանում գործում է մանկապարտեզ, դպրոցականները սովորում են Ծաղկաձորի դպրոցներում: Ծաղկաձորի երեք հյուրանոցում էլ ապաստան է գտել 486 արցախցի: ՀԿՍ աշխատակիցները մասնակցեցին նրանց բոլորի համար նախատեսված մարդասիրական օգնության բաշխմանը:
Ծրագիրն իրականացվում է Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (ACT Alliance) հետ համագործակցությամբ:
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
http://roundtable-act.am/am/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/klor-seghan-himnadramy-kotaykum-armavirum-yev-aragatsotnum-sharunakum-e-artsakhits-teghahanvats-yntaniknerin-ozhandakutyan-tsragiryadamtsvelta#sigProIdaa32582209