Նորություններ

«Արձագանքում COVID-19-ին» ծրագրի շրջանակում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) աշխատակիցներն այցելել են Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի՝ Գյումրիի սոցիալական կենտրոն՝ մարդասիրական օգնություն բաշխելու գործընթացը վերահսկելու նպատակով։

ART food packs anti pandemic 3

Ծրագրի նպատակն է ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը, հատկապես համավարակին ենթակա խոցելի խմբերի համար՝ ավելի բարձր սոցիալական համախմբածության և կենսապահովման բարելավման միջոցով: Այդ հարցում ՀԿՍ-ն համագործակցում է Հայ եկեղեցու և տեղական կառավարման մարմինների հետ: Նախատեսվում է նաև Արցախից ինքնաբուխ ժամանած 171 մարդու տրամադրել սննդի և տնտեսական ապրանքների փաթեթներ։

ART food packs Gyumri social workers 2

Սկզբնական փուլում նախատեսված է եղել աջակցություն տրամադրել 600 շահառուի, բայց որոշ ապրանքներ ավելի մատչելի գնելու արդյունքում կուտակված գումարով գնվելու է ևս 70 փաթեթ սնունդ և 204 փաթեթ տնտեսական ապրանք։

ART food packs woman from Artsakh 7

Կենտրոնում օգնության բաշխումը իրականացվում է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր պայմանների պահպանմամբ՝ գծանշումներ, դիմակների բաշխում, ձեռքերի ախտահանում, ջերմաչափում, սոցիալական հեռավորություն։

ART food packs woman from Artsakh 8

Սոցաշխատողների խոսքով գրանցված արցախցիների մեծ մասն արդեն վերադարձել է հետ։ Շիրակի մարզպետարանի հետ ցուցակները կթարմացվեն։

ART food packs woman from Artsakh 5

Ընտանիքներից մեկը 25 տարի առաջ Գյումրիից գնացել է Քարվաճառ՝ բնակություն հաստատելու: 25 տարի շարունակ դժվարությամբ տուն են ստեղծել ու մի քանի օր առաջ այրել են ունեցվածքը՝ թշնամուն չթողնելու համար: Շահառուներից մի կին հուզված պատմել է, որ ադրբեջանցիների տեսանյութերից մեկում տեսել էր իր Բերձորի տունը։ Այս ընտանիքները վերադառնալու մասին բացարձակապես չեն մտածում, քանի որ անվտանգության երաշխիք չունեն։

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436