Նորություններ

2020թ-ի սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ։
Բազմաթիվ ընտանիքներ ստիպված էին լքել իրենց տներն ու բնակավայրերը։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը որոշում կայացրեց օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին, ովքեր տարահանվել էին Արցախից և ապաստանել էին Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում և Երևանում։

2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում բարեգործական ծրագրի շահառուներին տրամադրվել է անկողնային պարագաներ, հողաթափեր, վերարկուներ, ջեռուցիչներ, սանիտարահիգիենիկ պարագաներ և սննդի փաթեթներ:

Կլոր սեղան հիմնադրամը իրականացնում է նաև հոգևորականների և սոցիալական աշխատողների կարողությունների զարգացումը Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների սոցիալ- հոգեբանական աշխատանքի ուղությամբ:


2020-2021թթ Արցախցիների ծրագրով աջակցություն է ստացել մոտ 10 000 մարդ:


Արցախցիների ծրագրով հիմնադրամի տրամադրած աջակցության ընդհանուր գումարը կազմել է ՝ գրեթե 400 միլիոն դրամ:


Ընթացիկ ծրագրերին զուգահեռ՝ Արցախյան երկրորդ պատերազմի արհավիրհքից տուժածներին աջակցություն ցուցաբերելը լինելու է Կլոր սեղան հիմնադրամի՝ այս տարվա գործունեության հիմնական և շարունակական ուղղությունը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436