Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի սոցիալական ձեռներեցության կրթական ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Վանանե» սոցիալական ձեռներեցության ընդլայնում» ծրագիրը: Կլոր սեղանն իր աջակցությունն է ցուցաբերել ձեռներեցության արտադրությունն ընդլայնելու նպատակով արտադրական սարքեր ձեռք բերելու գործում, ինչն իր հերթին կնպաստի կրթական ծրագրերի իրականացմանը Ջրվեժ համայնքում ապրող անապահով և նպաստառու ընտանիքների համար։

Enlargement of Vanane social enter Armenia Round Table 1

«Վանանե» բնական չրերով շոկոլադապատ կոնֆետներն առողջ ապրելակերպի և առողջ սննդի կարևոր բաղադրիչ են։ «Վանանե»-ն իր հաճախորդներին առաջարկում է բնական չրեր՝ շաղախված մեղրով, ընդեղենով, համեմունքներով ։ Համեղ ուտեստը պատրաստված է որակյալ և բնական հումքով՝ բնական չրերով, մեղրով, ընդեղենով, առանց շաքարի, հավելումների, կոնսերվանտների, նորարարություն է հայկական շուկայում, ունի տարբերվող ու չկրկնվող տեսք, համեղ և դյուրամարս է, ունի էներգետիկ մեծ արժեք։

Enlargement of Vanane social enter Armenia Round Table 9


Ծրագրի սոցիալական բաղադրիչ հանդես է գալիս կրթական ծրագրերի իրականացումը Ջրվեժ համայնքում ապրող անապահով և նպաստառու ընտանիքների համար, որտեղ մեծանում են 3 և ավելի երեխաներ։ «Վանանե» բնական չրերով շոկոլադապատ կոնֆետներն արտադրանքի շահույթի 51 տոկոսը կտրամադրվի Ջրվեժի ՍԲ․ Կաթողիկե եկեղեցում գործող «Խրիմյան Հայրիկ» կրթամշակութային կենտրոնի կրթական խմբակներ կազմակերպելուն և երեխաներին գիտելիքով ապահովելուն։ Սեպտեմբերից սկսվում են դասընթացները 10 երեխաների համար։

Enlargement of Vanane social enter Armenia Round Table 10

«Վանանե» սոցիալական ձեռներեցության ընդլայնում» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի «Սոիցալական Ձեռներեցության կրթական ծրագիր» ծրագրի շրջանակներում՝ Հաց Աշխարհին (Brot für die Welt) կազմակերպության աջակցությամբ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436