Նորություններ

Հունվարի 21-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցավ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների գործակալության` HEKS-EPER-ի հանդիպումը: Միջոցառումը նվիրված էր Ռեֆորմացիայի 500-ամյակին: HEKS-EPER-ի հետ գործակցության վերաբերյալ իրենց գաղափարները և մտքերը կիսելու համար հրավիրվել էին խոսնակներ Իտալիայից, Հունգարիայից, Լեհաստանից և Հայաստանից: ԵՀԽ «Հայաստանյան Կլոր սեղան» (ՀԿՍ) հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացնում էր Հայաստանը: «Ռեֆորմացիայի 500-ամյակը և գործակցության 20- տարին» վերնագրով  զեկույցում Նազարյանը ներկայացրեց ՀԿՍ-ի և HEKS-EPER-ի միջև 20-ամյա համագործակցության հիմնական փաստերը և արդյունքները:

Նա մատնանշեց մի քանի նոր և հին նախագծեր և ծրագրեր, որոնց ուշադրության կենտրոնում են եղել խաղաղությունը և հաշտեցումը, հակամարտության վերափոխումը և կառավարումը, կրթությունը: Ծրագրերն իրականացրել են ՀԿՍ-ն և նրա գործընկեր կազմակերպությունները: Մոտ 40 րոպե տևողությամբ զեկույցից հետո Կարեն Նազարյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին Հայաստանի, երկրի  սոցիալ-տնտեսական իրավիճակի և եկեղեցիների սոցիալական գործունեության մասին:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436