Նորություններ

ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պատերազմի առաջին իսկ օրվանից տարաբնույթ աջակցության ծրագրեր է իրականացնում ի նպաստ Արցախից տեղահանված ընտանիքների։

12 Artsakh Aygevan roundtable act.am


Այս պահին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամի օժանդակությամբ իրականացնում է «Արցախցի ընտանիքներին Հայաստանում աշխատանքով ապահովում» մարդասիրական ծրագիրը։ Ծրագրի նպատակն է թեթևացնել Արցախից տեղահանված ու խոցելի ընտանիքների ֆինանսական բեռը և լուծել զբաղվածության հարցը։

4 Artsakh Aygevan roundtable act.am

Օրերս ծրագրի շրջանակներում ՀԿՍ աշխատակիցները Արմավիրի մարզի Այգեվան համայնքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված երեք ընտանիքի նվիրաբերեցին 44-ական հավ, 6-ական աքլոր և կեր՝ 6 ամսվա համար։

14 Artsakh Aygevan roundtable act.am

Անչափ հուզիչ էր տեսնել այս մարդկանց դեմքին ժպիտ և ուրախություն իրենց կյանքի այս դժվարին փուլում։ Նախաձեռնությունը շարունակական է լինելու, և շուտով նոր ընտանիքներ նույնպես հնարավորություն կունենան թոթափելու պատերազմի ծանր բեռը և վերսկսելու իրենց կյանքը՝ ապահովելով կայուն եկամուտ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436