«Արձագանքում COVID-19-ին Քարակերտում» ծրագրի շրջանակներում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի հիմնադրամի աշխատակիցներ այցելեցին Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր–մշակութային կենտրոն՝ մարդասիրական օգնություն բաշխելու գործընթացի դիտարկման նպատակով։ Ծրագրի նպատակն է մարդասիրական օգնության տրաադրումը, հատկապես՝ համավարակին ենթակա խոցելի խմբերի համար: Կլոր սեղան հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հայ Առաքելական Եկեղեցու և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ:
Մարդասիրական օգնությունը տրամադրվում էր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման բոլոր կանոնների պահպանմամբ՝ կամավորների միջոցով: Ծրագրի շահառու ընտանիքների օգնությունը տրամադրվում էր մեկական անդամի միջոցով: Ընդհանուր առմամբ ընդգրկվել է 150 բնակիչ՝ 46 ընտանիք: