Նորություններ

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց սիրիահայ ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկան: Ծրագիրն իրականացնում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) ՝ ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրի առաջին մասնակիցն է սիրիահայ Ժիրայր Ճուպալյանը: Նա 24 տարեկան է, 2012 թ. սիրիական պատերազմի պատճառով ընտանիքի հետ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան և այժմ ուսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի հինգերորդ կուրսում։ Ատամնատեխնիկական գործի հանդեպ հետաքրքրությունը սկսվել է ատամնատեխնիկական քոլեջում սովորելու տարիներին, ինչն էլ ստիպել է նրան շարունակել ուսումը հենց այս մասնագիտությամբ:


Հարցին, թե ինչու դիմեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում իրականացվող ինթերնշիփային այս ծրագրին, Ժիրայրը նշում է. «Այս պրակտիկան ինձ հնարավորություն է տալիս ամրապնդելու մասնագիտական հմտություններս, գործնականում կիրառելու տեսական գիտելիքներս և հետևելու ատամնատեխնիկական կենտրոններում ամենօրյա աշխատանքային գործընթացներին»:

Ժիրայրը ցանկանում է առավելագույնն ամրապնդել տեսական ու գործնական գիտելիքն ատամնաբուժական ոլորտում և այդ նպատակի իրագործման համար պլանավորում է շարունակել ուսումը վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ֆակուլտետում։

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի նպատակն է բարելավվել սիրիահայ երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում և հնարավորություն տալ՝ հասնելու իրենց աշխատանքային նպատակներին:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436