Նորություններ


Մայիսի 30-ից հունիսի 2-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվեց դիակոնիայի հետազոտություններին նվիրված աշխատանքային հանդիպում: Կազմակերպիչներն էին Միջազգային դիակոնիա կազմակերպությունը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում դիակոնիայի և սոցիալական գործունեության ակադեմիան: Միջոցառմանը մասնակցեցին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 10 երկրից ժամանած համալսարանների, ուսուցողական կենտրոնների դիակոնիա և կամավորական աշխատանք իրականացնող 13 մասնակիցներ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի աշխատակիցները նույնպես մասնակցեցին աշխատանքային հանդիպմանը՝ կազմակերպելով և վարելով այն: ՀԿՍ ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին հիմնադրամի փորձը՝ համայնքային զարգացման գործում իր աշխատանքի ազդեցությունը գնահատելու հարցում:

Աշխատանքային հանդիպման ընթացքում մասնակիցները միմյանց հետ կիսում էին իրենց փորձը, անդրադառնում տարբեր թեմաների հետազոտությունների կարիքներին: Փորձագետների խումբը սահմանեց ուսումնասիրության կարիք զգացող առաջնահերթ ոլորտների և թեմաների շրջանակը, կիսեց տեսակետներ դիակոնիայի կազմակերպչական կառուցվածքի, դիակոնիայի խնդիրների, իրականացման մեթոդների և աստվածաբանական ընկալումների վերաբերյալ: Միջոցառումը հիմք դրեց մի հարթակի, որի նպատակն է աջակցել Միջազգային դիակոնիա կազմակերպության՝ տարբեր հարանվանություններ ներկայացնող անդամների միջև դիակոնիայի մասին գիտելիքի զարգացմանը ու տարածմանը և շարունակական ուսումնասիրությանը: Հանդիպման ավարտին մասնակիցները նաև քննարկեցին նորաստեղծ հարթակի գործունեության զարգացման հեռանկարները:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper