Նորություններ

29-ամյա Տաթևիկ Աթոյանն իր 2 անչափահաս երեխաների հետ 2016թ. դարձել է ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շահառուն: Նա ապրում է սկեսրայրի և սկեսրոջ հետ: Ամուսինը մինչև որդու ծնունդը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել:
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Դու մենակ չես» միայնակ տնտեսվարությամբ ընտանիքների կանանց համար ծրագրի շրջանակում Տաթևիկ Աթոյանը՝ որպես միայնակ մայր, մասնակցել է Սոցիալ-կրթական կենտրոնում իրականացված դիմահարդարման դասընթացին:


Մասնագիտական դասընթացի ընթացքում Տաթևիկ Աթոյանը ձեռք է բերել կոսմետոլոգիայի, մաշկաբանության, մանրէաբանության, ֆիզիոլոգիայի և կոսմետիկ նյութերի վերաբերյալ գիտելիք, սովորել հոնքերի ուղղում, դիմահարդարում, էպիլյացիա և այլն: Միշտ պարտաճանաչ և ուշադիր է եղել: Հարցերով է դիմել դասընթացավարին, հետաքրքրվել մասնագիտական գաղտնիքներով:


Դասընթացի շնորհիվ Տաթևիկ Աթոյանը, պահանջարկ ունեցող արդի մասնագիտություն ստանալուց բացի, հնարավորություն է ունեցել սոցիալականացվելու, ինտեգրվելու, դրական աշխարհայացք ձևավորելու, արտաքին տեսքին և հիգիենային հետևելու, սեփական ուժերին նկատմամբ վստահություն ձեռք բերելու:


Սկզբնական շրջանում Տաթևիկն աշխատանքի է տեղավորվել Գյումրի քաղաքի գեղեցկության սրահներից մեկում՝ որպես դիմահարդար-կոսմետոլոգ:


Սակայն մեկ աշխատանքով չբավարարվելով՝ Տաթևիկը ևս մեկ աշխատանք է գտել Գյումրու «Եվա» ուսումնական կենտրոնում, որտեղ աշխատում է որպես դիմահարդարման ուսուցիչ: Նա աշակերտներին է փոխանցում իր ստացած գիտելիքներն ու հմտությունները:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper