Նորություններ

Շարունակվում է 2016 թ-ի օգոստոսին ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի մեկնարկած սիրիահայերի ինտեգրմանն ու սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված ծրագիրը: Այն իրականացվում է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) ֆինանսավորմամբ և ACT հայաստանյան ֆորումի անդամների՝ ԷԿԼՕՖ հիմնադրամի և UMCOR հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ: Ներկայում 57 սիրահայ կանայք և երիտասարդներ մասնագիտական և լեզվի դասընթացների են մասնակցում ռուսերեն և անգլերեն, վարսահարդարման, տորթերի և սեղանի ձևավորման, գեղահարդարների և մատնահարդարների, ինչպես նաև` հագուստի մոդելավորման 11 խմբերում:

«Հալեպ» ՀԲՀԿ-ի Արևիկ կենտրոնում ամեն շաբաթ օր 1-2-ը և 2-3-ը փորձառու հոգեբանն իրականացնում է հանդիպումներ մեծահասակների և երեխաների հետ, ի նպաստ շահառուների բարոյահոգեբանական և նոր հասարակությունում ինտեգրման խնդիրների լուծմանը: Նոյեմբերի 20-ին «Հալեպ» ՀԲՀԿ-ի աջակցությամբ Երևանի Արտ Հաուս ուսումնական կենտրոնում իրականացվեց ծրագրի կողմնորոշման հանդիպումը սիրիահայերի և կենտրոնի փորձառու մասնագետների մասնակցությամբ:

Սիրիահայերի աջակցության ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված և հակամարտությունից տուժած երիտասարդների և կանանց ինտեգրմանը Հայաստանում, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, դասընթացների, գործնական աշխատանքների ու զբաղվածության հնարավորություններ ստեղծելու միջոցով աջակցել նրանց կենսագործունեության միջոցների ապահովմանը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper