Նորություններ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն օրեցօր զարգացողներից է ամբողջ աշխարհում, ուստի մրցունակ լինելու համար մեր երիտասարդներն անընդհատ պետք է զինվեն նոր գիտելիքներով: Հետևելով ՏՏ նախագծերի կառավարիչների անհրաժեշտության լայն պահանջարկին, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում երկու ամիս է, ինչ կազմակերպվում է ՏՏ նախագծերի կառավարման դասընթաց՝ երիտասարդների համար:

Սիրիահայ և տեղացի 15 երիտասարդներ մասնակցում են ՏՏ նախագծերի կառավարման դասընթացին, որը մեկնարկել է ս.թ. հոկտեմբերի 21-ին: Դասընթացներն անցկացվում են ոլորտի լավագույն կենտրոններից մեկի՝Quick Start –ի կողմից: Երիտասարդները հանդիսանում են ՏՏ նախագծերի կառավարման ոլորտի աշխատողներ, ովքեր ցանկանում են բարելավել տեսական գիտելիքները, և սկսնակներ, ովքեր նոր են մուտք գործում այս ոլորտ: Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորում են նախագծերի կառավարման շրջանակի տարբեր բաղադրիչներ և Agile մեթոդներ, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում. պարապմունքներն ուղեկցվում են գործնական վարժություններով: Հաշվի առնելով COVID-19-ի համավարակով պայմանավորված դրությունը՝ դասընթացներն անցկացվում են առցանց:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին և իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է բարելավել սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղաբնակ երիտասարդների կարողությունները, փոխանցել նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև հնարավորություն տալ ձեռք բերելու աշխատանքային փորձ՝ մասնագիտական վճարովի պրակտիկայի կազմակերպման միջոցով: Ծրագրի շրջանակներում տրամադրվում են նաև կրթաթոշակներ վճարովի համակարգում սովորող այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն և գտնվում են սոցիալապես անապահով վիճակում:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436