Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հակամարտությունների փոխակերպման ոչ ֆորմալ կրթական դասընթացի մասնակիցների հետ: Քննարկումը նվիրված էր «Սահմանամերձ շրջանի երիտասարդները հանուն խաղաղության» թեմային:

IMG 2636

Դասընթացավարների և Կլոր սեղան հիմնադրամի աշխակցի հետ երիտասարդները քննարկեցին մարզում առկա խնդիրները և իրենց լուծման տարբերակները՝ նշելով երիտասարդության կարևորությունը պետության զարգացման և խաղաղաշինության գործում: Քննարկումից հետո մասնակիցները, որպես հակամարտությունների հաղթահարման և խաղաղաշինության կոչ, համալսարասի բակում իրականացրեցին խաղաղության ծառատունկ: Տնկելով խաղաղության ծառերը՝ յուրաքանչյուր ուսանող փորձեց ստեղծել մեկ ընդհանուր գաղափար, որ բնությունը, ինչպես և մարդիկ ու պետությունները, շատ հաճախ զոհ են դառնում կոնֆլիկտային իրավիճաներում:

IMG 2617


Հանդիպումը անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436