Նորություններ

Սեպտեմբերի 27-ին, կիրակի առավոտյան Ստեփանակերտի վրա անակնկալ հարձակումը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի` երկու կողմերում էլ թողնելով սպանված հազարավոր զինվորներ և քաղաքացիներ: Կատարվածը ողբերգություն է` մեծաքանակ մարդկային զոհերով և անորոշ ապագայով: Միջազգայնորեն միջնորդավորված երրորդ հումանիտար հրադադարն ուժի մեջ մտնելու պահից ի վեր խախտվեց: Մինչ մարդկային ողբերգությունը ծավալվում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, միջազգային հանրությունը մնում է անզոր՝ տարածաշրջանում ամենամահացու մարտական և հումանիտար աղետը կասեցնելու հարցում: Հայերի համար այս ճակատամարտը ոչ այլ ինչ է, քան գոյատևման ավելի լայն պայքար` ընդդեմ Թուրքիայի հովանավորած ադրբեջանական ագրեսիայի:

Հայերն ամբողջ աշխարհում և տեղական մակարդակում ցույց տվեցին մոբիլիզացիայի և դիմացկունության աննախադեպ մակարդակ: Մենք` ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցներս, աշխարհի տարբեր ծայրերից ստացանք անհանգստություն, համախմբվածություն, ինչպես նաև աջակցելու ցանկություն արտահայտող նամակներ, ինչի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը: Շնորհիվ մեր էկումենիկ գործընկերների մենք առաջին իսկ օրվանից ի վիճակի ենք եղել գործել արտակարգ իրավիճակներում: Եկեղեցու հետ կապված համայնքային զարգացման կենտրոնների քահանաների և սոցաշխատողների հետ մենք իրականացրեցինք կարիքների շատ հիմնավոր գնահատում և սկսեցինք ԼՂՀ-ից ինքնաբուխ ժամանած ու ջերմ ընդունելության արժանացած անձանց զբաղեցրած բնակարաններում սննդով, հիգիենիկ պարագաներով փաթեթներ բաշխել: Քանի որ մենք այժմ մարդասիրական օգնություն բաշխելու նպատակով շրջաններ հաճախ ենք այցելում, բախվում ենք բազմաթիվ պատմությունների, որոնք անուշադրության չեն մատնվում:

Այս օրերին դժվար է գտնել որևէ գյուղ, քաղաք, այլ բնակավայր, որտեղ պարզված չլինեն սև ժապավեններ: Հայաստանում և Արցախում բոլորը գիտեն՝ այս տեսակի ժապավենը կապում են այն ժամանակ, երբ դժբախտ պատահարի արդյունքում երիտասարդ կյանք են կորցրած լինում: Երբ շրջում էինք ԼՂՀ-ից ինքնաբուխ ժամանածներին հյուրընկալած քաղաքներում և գյուղերում, մենք հանդիպեցինք սև ժապավենների` ընդհատված կյանքերի, որոնք չապրեցին պատերազմի պատճառով:

Armenia Round Table Black Ribbon, Artsakh war

Մեզ ուղեկցող տարածաշրջանի քահանան ասում է, որ ամենադժվարն այն տնայցերն են, որտեղ մարդկային կորոււստներ են եղել. ինչպե՞ս կարող է սգացող ծնողը իմաստ գտնել կյանքի մեջ:

Լի ցավով և այս դաժան մարտում մարդկային կյանքի արժևորման մտածումներով` մենք հասանք մեր նպատակակետին: 5 զավակ ունեցող մայրիկին հյուրընկալող Արկադին մեզ դիմավորեց իր համեստ կիսակառույց տան մեջ: Տան մթնոլորտն այնքան ջերմ ու անկաշկանդ էր, որ դժվար էր տարբերակել տանտերերին հյուրերից, ովքեր վերջիններիս ընդունել էին ուրախությամբ և սրտաբաց:

Մենք տպավորված էինք համայնքներում տիրող համախմբվածության և փոխադարձ աջակցության բարձր մակարդակից: Տեղացիները տրամադրել էին իրենց տները և կիսում էին իրենց սնունդը, հագուստը, քանի որ շատերն իրենց հետ ընդհանրապես ոչին վերցրած չեն եղել: Մենք հանդիպեցինք միայնակ մայրերի, որոնք միայնակ հոգ էին տանում իրենց հինգ-վեց երեխաների մասին: Ոչ ոք հատուկ խնդրանքով հանդես չեկավ, չնայած կարիքներն ակնհայտ էին:

Չնայած արմատախիլ եղած մարդկանց առջև ծառացած մարտահրավերների՝ նրանց արժանապատվությունն ու դժվարություններին դիմանալու զգալի կարողությունը զարմանալի է և արժանի հարգանքի:

Մենք երախտապարտ ենք մեր բարեկամներին: Կոչ ենք անում դադարեցնել մահ տարածող զնեքի գործածումը և աշխատել ավելի գեղեցիկ ապագայի համար:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436