«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հայտարարում են համալսարանական կրթաթոշակների բաց մրցույթ` աջակցելու հայաստանյան բուհերի վճարովի համակարգում սովորող՝ ինչպես հայաստանցի ուսանողներին, այնպես էլ Արցախից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Իրանից և այլ երկրներից ժամանած փախստական ուսանողներին: Կրթաթոշակները տրամադրվում են «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ:
Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ:
Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկ ամբողջական pdf ֆայլով ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին: Դիմելու պայմանների, ընտրության չափանիշների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայտը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղումով (հայերեն և անգլերեն)՝
Կրթաթոշակի հայտադիմում՝ հայերեն, ՀԱԼԵՊ ՀԿ
Կրթաթոշակի հայտադիմում՝ անգլերեն, ՀԱԼԵՊ ՀԿ
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ. փետրվարի 19-ը:
Դիմումի ամբողջական փաթեթը pdf տարբերակով պետք է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098/095 545361 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային նամակ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին: