Նորություններ

Երիտասարդների պայծառ ապագա
Վերջնաժամկետ` 4 հոկտեմբերի, 2020 թ

Ծրագրի մասին

Հայ և փախստական գործարարների նոր սերնդին աջակցելու դրամաշնորհ:

«Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագիրը մեկնարկել է 2020 թ.-ի սեպտեմբերին «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից:

Ծրագիրը նախատեսում է աջակցել երիտասարդներին Հայաստանում, ներառյալ Իրաքից, Իրանից, Լիբանանից և Սիրիայից ժամանած փախստականներին և միգրանտներին, զարգացնել նրանց գոյություն ունեցող ձեռնարկությունները կամ հիմնելու նոր ձեռնարկություններ, որոնք կապահովեն հայաստանյան հասարակության սոցիալ-տնտեսական բարեկեցությունը:

Ո՞ւմ համար է ծրագիրը

Ծրագրի նպատակն է հայ երիտասարդներին տալ նոր հմտություններ և նորարարական միջոցներ:

Հայաստանի բնակչությունն ունի ակտիվ երիտասարդներ, ովքեր ջանասիրաբար պայքարում են բարձր մակարդակի գործազրկության, աշխատանքային իրավունքների խախտումների և վատթարացող տնտեսական վիճակի պատճառով, որի վրա բացասաբար է ազդել նաև COVID-19 համաճարակը:

Այսօր մենք առավել քան երբևէ պետք է գիտակցենք երկրի երիտասարդ ձեռներեցների և նորարարների տնտեսական ներուժը՝ բարձրակարգ աշխատատեղեր ստեղծելու, ներառական տնտեսական աճ խթանելու և Հայաստանից արտագաղթի տեմպերը դադարեցնելու համար:

Ծրագրի նպատակն է երիտասարդների համար ամրապնդել զբաղվածության և ձեռներեցության էկոհամակարգը Հայաստանում` տրամադրելով փոքր դրամաշնորհ` խթանելու համար  սկսնակ, նորարար հայ և փախստական երիտասարդ ձեռներեցների կողմից ստեղծված բիզնեսները:

«Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագրին դիմելու ցանկություն ունեցող բոլոր երիտասարդները պետք է ներկայացնեն ծրագրի ամբողջական լրացված հայտ:

Ընդունելության չափանիշներ

Դիմորդներ.

Դիմելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան երիտասարդները (Տարիքի ապացույց պահանջվելու է)

Պետք է ունենան Հայաստանի քաղաքացիություն, ՀՀ-ում օրինական կացության կամ փախստականի կարգավիճակ:

Այն դեպքում, երբ ներգրավված են մեկից ավելի բիզնես գործընկերներ, ծրագրի հիմնական դիմորդը պետք է էապես ներգրավված լինի բիզնեսի կառավարման մեջ:
Բիզնեսում ընդգրկված ոչ բոլոր անհատները, այլ միայն հիմնական հայտատուն պետք է լինի 18-35 տարեկան և համապատասխանի ընդունելության բոլոր չափանիշներին:

Դիմորդը պետք է ակտիվորեն ներգրավվի առօրյա գործունեության բոլոր ոլորտներում:

Բիզնես ձեռնարկություններ՝

• Հիմնական դիմումատուին պետք է տրամադրի լրիվ դրույքով ինքնազբաղվածություն (շաբաթը նվազագույնը 30 ժամ),

• Պետք է հիմնված լինի Հայաստանի Հանրապետությունում,

• Պետք է լինի շահույթ ստանալու նպատակով ստեղծված բիզնես,

• Գործարար ծրագրի միջոցով պետք է ցույց տա, որ ձեռնարկությունը հաջողության մեծ հնարավորություն ունի,

• Պետք է լինի գոյություն ունեցող բիզնեսի ընդլայնում կամ շատ լավ ուսումնասիրված և զարգացած բիզնես գաղափար:

Ինչպե՞ս դիմել

• Ուսումնասիրել «Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագրի հայտի ձևը (բիզնես պլան և բյուջեի ձև),

• Ներկայացնել լրացված հայտի փաթեթը ՝ ներառյալ բիզնես պլանը, բյուջեն, անձնագրի պատճենը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը, ընկերության վկայականը, ընկերության բանկային հաշվի տվյալները և CV / Դիմորդի ռեզյումեն՝ ՀԱԼԵՊ ՀԿ-ին հետևյալ էլ. փոստով ՝ info @ aleppo-ngo.org ՝ օգտագործելով հետևյալ վերնագիրը (Subject բաժնում)՝ «Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագրի  (Հայտատուի Անուն/Ազգանունը):

Ֆինանսավորման չափը

Ընտրված դիմորդները կստանան 1,500,000 ՀՀ դրամ, որը կփոխանցվի իրավաբանական անձի (օրինակ՝ անհատ ձեռնարկատեր, ընտանեկան բիզնես, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և այլն) բանկային հաշվեհամարին, որը պատկանում է հայտատուին:

Գնահատման գործընթացը

Դիմումները կգնահատվեն ընդունելությանը համապատասխանության չափանիշներով` հիմնվելով ներկայացված բիզնես ծրագրի վրա: Ընտրող հանձնաժողովը բաղկացած կլինի ՀԱԼԵՊ ՀԿ-ի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչներից և այլ փորձագետներից:

Դրամաշնորհային ծրագրի համակարգողը կիրականացնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները դիմումը դիտարկելիս՝ վստահ լինելու համար, որ տրամադրված տեղեկատվությունը ճշգրիտ է և ամբողջական:

Դիմորդներից կարող է պահանջվել տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են ծրագրի ընդունելության պահանջները ստուգելու համար:

Խնդրում ենք նկատի ունենալ. հաջողակ դիմորդները ֆինանսավորում ստանալուց հետո առնվազն 3 տարի պետք է վարեն իրենց հաշիվների մանրակրկիտ հաշվառում, հատկապես սույն ծրագրի միջոցով կատարված ծախսերի:

Միայն նախնական ցուցակ անցած թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն ընտրող հանձնաժողովին իրենց բիզնես պլանը ներկայացնելու:


«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի տվյալներ՝

Հասցե՝ Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ
Հեռ. 098 545361
Էլ. հասցե՝ /Users/Aleppo-NGO/Downloads/Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։" style="box-sizing: border-box; background: transparent; color: rgb(80, 187, 244); border: 0px rgb(243, 243, 243); outline: 0px; vertical-align: baseline; margin: 0px; padding: 0px; transition: color 300ms ease 0s, background-color 300ms ease 0s, opacity 300ms ease 0s;">Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436