Նորություններ

Ուրախություն պարգևելն առանձակի հաճույք է պարգևում: Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ամանորյա զվարճալի միջոցառում էին կազմակերպել Իզմիրլյանկենտրոնի և Զատիկ աջակցության կենտրոնի սաների համար:
Ճեմարանին հյուրընկալված սաներն ընտրվել են ուսանողների անհատական այցելությունների միջոցով: Ճեմարանականների գլխավոր նպատակն էր սոցիալապես վատ վիճակում գտնվող երեխաների օրը լցնել ամանորյա տոների բերկրանքով և անմոռանալի հիշողություններով, ստեղծել նոր և ջերմ միջավայր երեխաների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան ձեռք բերել նոր ընկերներ, քանի որ նրանք հիմնականում զրկված են ծնողական, ընկերական խնամքից և ջերմությունից, նոր միջավայրում նրանք հնարավորություն կունենան հնարավորինս ստանալ այդ ամենը։


Երեխաները միջոցառման սկզբում ճեմարանի փոխտեսուչ Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինի հետ արտասանեցին Տերունական աղոթքը, այնուհետև փոխտեսուչն ուրախ ժամանց մաղթեց հյուրերին: Նրանց համար առաջինը «Հիսուսի ծնունդը» վերնագրով տիկնիկային ներկայացում ցուցադրեցին Արաբկիրի հայորդյաց տան սաները: Այնուհետև Սուրբ Ծննդյան երգերով ելույթ ունեցան Կանթեղ երգչախմբի մանուկ երգիիչները: Վերջում Ձմեռ Պապն ու փոքրիկ Ձյունանուշը հյուրերին հրավիրեցին ուրախ շուրջպարի:


Ճեմարանականների խոսքով՝ նախաձեռնության շարունակելիությունը այն կլինի, որպեսզի գեղեցիկ ավանդույթ դառնա և ամեն տարի միախմբի երեխաներին և հարատև շփում ստեղծվի երեխաների և ճեմրանականների միջև, որոնք զբաղվում են դիակոնիկ աշխատանքներով:


Մյուս նպատակն է, որպեսզի Հայաստանում գտնվող բոլոր խավերի երեխաները միանման լավ և ջերմ օրեր ունենան միասին:
Միջոցառման մասնակիցները հիմնականում ճեմարանի 5-րդ լսարանի «Գործնական աստվածաբանություն» հոսքի սաներն են, որոնք ավարտելուց հետո նարգրավվում են սոցիալական ծառայություններում՝ դիակոնիայում:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper