Նորություններ

DSCN9002 CopyԵկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի աշխատակիցները, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու թեմերում Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնների ղեկավարներն ու սոցաշխատողները մասնակցեցին կայուն զարգացման ծրագրերում գենդերային հիմնախնդիրներ ինտեգրմանը նվիրված հատուկ դասընթացին:


Դասընթացն անցկացրեց Գերմանիայից հրավիրված՝ գենդերային հիմնախնդիրների փորձագետ Էվա Էնգելհարդը: Դասընթացի առաջին հատվածում մասնակիցները ծանոթացան ծրագրերի գենդերային վերլուծության մեթոդներին: Այնուհետև խումբը վերհանեց եկամտաբեր նախաձեռնությունների կարիքը` ըստ տարիքային և գենդերային առանձնահատկությունների: Այդ ընթացքում մասնակիցները վերլուծեցին կանանց և տղամարդկանց՝ բնական և հանրային ռեսուրսներին հասանելիության տարբերությունները: Դասընթացի եզրափակիչ փուլում մասնագետի առաջնորդությամբ դասընթացի մասնակիցները ծանոթացան ծրագրերի կառավարման կենսացիկլում գենդերային խնդիրների ինտեգրման մեթոդներին:


DSCN9008 CopyԴասընթացի քննարկումների և վերլուծությունների ընթացքում Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը նշեց. «Հետաքրքիր օրինաչափություն կա սոցիալական կենտրոնների ծրագերում: Դրանք հատուկ կանանց համար չեն մշակված, սակայն դասընթացների և ծրագրերի մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը կանայք են: Ուստի այդ առումով մեր իրականացրած ծրագրերում ակամայից կանանց մասնակցությունը միշտ միջինից բարձր է եղել»:


DSCN8992 CopyՄիջոցաման նախօրեին սոցիալական կենտրոնների ղեկավարները և սոցաշխատողները ՀԿՍ հետ քննարկել էին 2020-2022 թթ. համար նախատեսված՝ հիմնադրամի եռամյա զարգացման ծրագիրը և ներկայացրել իրենց առաջարկները: Կլոր սեղանի ծրագրերի պատասխանատու Ծովինար Ղազարյանը գործընկերներին էր ներկայացրել հիմնադրամի 2017-2019 թթ. ծրագրի գնահատման նախնական արդյունքները և գնահատումն իրականացրած միջազգային փորձագետների կատարած առաջարկությունները: Սոցկենտրոնների աշխատակիցների առաջարկները իմի կբերվեն և կընդգրկվեն 2020-2022 թթ. եռամյա ծրագրում:

 

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper