Նորություններ

33813950 1020708244760571 5009715244931481600 nԳեղարքունյաց թեմի համայնքային–կրթական կենտրոնը իր կենտրոնի շահառուների հայրենաճանաչողության, հոգևոր զարգացման համար կազմակերպում է ուխտագնացություններ դեպի Հայաստանի հոգևոր-պատմամշակութային վայրեր և այցելություններ տարբեր թանգարաններ և պատկերասրահներ:
Գեղարքունյաց թեմի առաջնորդ տ. Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, ինչպես նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան կազմակերպության աջակցությամբ, կենտրոնի սաները, երիտասարդներն ու ուսուցիչները Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, հաճելի, օգտակար և ուսանելի օր անցկացրին Էջմիածնում և Սարդարապատում:


Սարդարապատում տոնական շքերթին մասնակցելուց հետո ուխտներն առ Աստված նորոգեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Սուրբ Հռիփսիմեի տաճարում: Մայր Աթոռում նրանց դիմավորեցին և ուղեկցեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները՝ Նորայր և Նարեկ սարկավագները, որոնք ծանոթացրին ու պատմեցին Մայր Աթոռի կառույցների, խաչքարերի, տաճարի մասին, Գևորգյան հոգևոր ճեմարանում ծանոթացան ճեմարանի պատմությանն ու ճեմարանականների առօրյային: Հագեցած օրվանից հետո երեխաների հանգիստն ու ժամանցը կազմակերպվեց Սուրբ Գայանեի հարակից այգում:

Կենտրոնի մի խումբ երեխաներ, ուսուցիչներ և կամավորներ ուսանելի և օգտակար օր անցկացրին Երևանում: Երևանի Սուրբ Աննա եկեղեցում երեխաները աղոթեցին ու տ. Զենոն քահանայի օրհնությունը ստանալով՝ շարունակեցին իրենց էքսկուրսիան: Խեցեգործութան արվեստանոցում երեխաները ծանոթացան խեցեգործ-վարպետ Գարեգինի աշխատանքներին, նա երեխաների համար խեցեգործության վարպետության դաս անցկացրեց:
էքսկուրսիան շարունակվեց Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, որից հետո մասնակցեցին «Կարին» ազգագրական պարի խմբի կողմից հունիս ամսվա վերջին ուրբաթ օրը կազմակերպվող ազգային պարերի բաց դասին: Կենտրոնի կամավորների աջակցության շնորհիվ Էքսկուրսիան անցավ հետաքրքիր ու բազմաբովանդակ: 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper