Նորություններ

dilijanԳեղարքունյաց թեմի Գավառի համայնքային-կրթական կենտրոնը սեպտեմբերին մասնակցեց տարբեր միջոցառումների ինչպես Գավառում այնպես էլ Երևանում և տարբեր վայրերում: Կենտրոնում շահառուները, ստանալով տարբեր հմտություններ՝ գործել, նկարել, քանդակել, ստեղծում են գեղեցիկ աշխատանքներ, որոնք էլ ցուցադրվում են տարբեր փառատոնների, ցուցահանդես-վաճառքների ժամանակ:


Սեպտեմբերի 25-ին կենտրոնի տիկնիկային թատրոնը Երևանում մասնակցեց «Թումանյանական հեքիաթ օր» տիկնիկային թատրոնների 13-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր միջոցառմանը և ներկայացրեց Ղ Աղայանի «Անահիտ» հեքիաթը: Մեր փոքրիկ տիկնիկավարները այդ օրը հնարավորություն ունեցան շփվելու տարբեր երկրներից ժամանած պրոֆեսիոնալ տիկնիկավարների հետ, ինչպես նաև իրենք իրենց խաղով հիացրին մեծերին ու փոքրերին, նաև հրավեր ստացան հյուրախաղերի համար:


puppet Սեպտեմբերի 21-ին Գավառում մեծ շուքով նշեցին անկախության տոնը, որին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև կենտրոնը: Բացված ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի սաների աշխատանքները՝ գորգերը, փայտե քանդակները, ասեղնագործ ու գոբելեն աշխատանքները, իսկ խեցեգործության բաժնի սաները խեցեգործության բաց դաս էին անցկացնում: Տիկնիկային թատրոնն էլ իր մոտ էր հրավիրել փոքրերին ու մեծերին՝ ներկայացում դիտելու:Կենտրոնը ակտիվ մասնակցության համար մարզպետի կողմից արժանացավ շնորհակալագրի:


Կենտրոնը սեպտեմբերի 8-ին Դիլիջանում մասնակցեց «Մշակութային վերածնունդ» արհեստների և արվեստների համահայկական 6-րդ փառատոնին , իսկ սեպտեմբերի 15-ին ԵՀԽ Կլոր սեղան կազմակերպության հետ Երևանի Կիրովի այգում մասնակցել է «Բերքի տոն 2018. Գյուղական կյանք և ավանդույթներ» փառատոնին՝ ցուցադրելով կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper