Print this page
Գավառի կենտրոնի շահառուների այցելությունը Երևան

20181009 151931Հոկտեմբերի 9-ին Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային-կրթական կենտրոնի նկարչության խմբակի սաների համար կազմակերպվել էր բովանդակալից ուսուցողական էքսկուրսիա դեպի Երևան: Գեղագիտության ազգային կենտրոնում երեխաները մասնակցեցին «Հայոց աշխարհի մայրաքաղաքները» խորագրով համահայկական նկարչական մանկապատանեկան 8-րդ մրցույթ - փառատոնի ցուցահանդեսին, ուր ներկայացված էին կենտրոնի 2 սաների աշխատանքները: Հաջորդ այցելությունը Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան էր: Այստեղ երեխաները ծանոթացան մեծ վարպետի կյանքին և աշխատանքներին: Իսկ Ֆրանկոֆոն ավանի այցելության ժամանակ, ուր ներկայացված էին նաև կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, երեխաները ծանոթացան Ֆրանկոֆոն երկրների մշակույթին:

Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային-կրթական կենտրոնում շահառուների համար կազմակերպվում են ուխտագնացություններ, ճանաչողական այցեր թանգարաններ և պատկերասրահներ: Այցելությունները զարգացնում են երեխաների գեղագիտական ճաշակը, մտածողությունը, ստեղծագործելու կարողությունը, ձևավորում արժեհամակարգը: Իրենց հերթին, շահառուները հաջողությամբ մասնակցում են տարբեր փառատոների և մրցույթների: