Նորություններ

image1«ՀԱԼԵՊ» հայրենակցակական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) գրասենյակում մեկնարկեց խոսակցական անգլերենի դասընթացը: Սա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցության շնորհիվ կազմակերպված «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի առաջին դասընթացն է:


Խոսակցական անգլերենի դասընթացն իրականացվելու է յուրաքանչյուր շաբաթ, երկու խմբով` սկսնակ և միջին մակարդակի լեզվին տրապետող սիրիահայ երիտասարդների հետ: Դասընթացն իրականացվում է դասընթավարների հետ, ում մայրենի լեզուն անգլերենն է` լեզվի առավել բարձակարգ ուսուցումն ապահովելու համար: Դասընթացի ծրագիրը կազմված է մասնակիցների կարիքներին համապատասխան, և իրենց երեկոները անցկացնելու ուսուցողական ու զվարճալի հնարավորություն է:

image4Անգլերենը բիզնեսի ոլորտում գերիշխող լեզուն է, որին տիրապետելը մասնակիցներին հնարավորություն կտա հայաստանյան և միջազգային աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու: Դասընթացի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը:
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի հիմնական պայմաններից մեկն այն էր, որ մասնակիցները հնարավորություն ստացան ընտրելու և առաջարկելու իրենց հետաքրքրող դասընթացները, սեմինարներն ու միջոցառումները: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են իրենց նախընտրած դասընթացները, որոնցից քվեարկության հետևանքով ամենաշատ ձայներ հավաքածը խոսակցական անգլերենի դասընթացն էր:

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper