Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը հրավիրել էր գործընկերներին` նախատոնական միջոցառման ընթացքում ամփոփելու համար անցնող տարին: ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրեց բարեգործական ծրագրերի դինամիկան և պատասխանեց հարցերին:

Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հովիվ  Տ. Կյուրեղ քահանա Տալյանը Սուրբ Ծննդյան քարոզի ընթացքում անդրադարձավ քրիստոնեության ժամանակակից մարտահրավերներին և բարեգործություն անելու կարևորությանը:

«Սուրբ Նշան» կրթամշակութային կենտրոնի երգչախումբը կատարեց Նուբար-Նուբար և Լուռ գիշեր երգերը: Հանդիպումն ավարտվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի` Պահպանիչ աղոթքով և ամանորյա բարեմաղթանքով:

ՀԿՍ նախատոնական միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ներկայացուցիչներ ԵՄ պատվիրակությունից, ԱՄՆ դեսպանատնից, գործընկեր կազմակերպություններից: 

Միջոցառման երկրորդ մասում հյուրերը ճաշակեցին ՀԿՍ օժանդակությամբ հիմնադրված սոցիալական ձեռներեցության կենտրոնների  և սիրիահայ շահառուների պատրաստած համեղ սնունդը: Գայի, Քարակերրտի, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի, Գուգարաց թեմի, Աշտարակի և Տավուշի թեմի սոցիալական կենտրոնների  և սոցիալական ձեռներեցության կենտրոնների ձեռքի աշխատանքի նմուշների ցուցադրություն-վաճառքի ընթացքում հանդիպման մասնակիցները կատարեցին գնումներ` այդպիսով նպաստելով մեր գործընկերների զարգացմանը: 

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436